| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            ԱՄՆ-ն ու ԵՄ-ն միավորվել և միասին սպառնացել են Բելառուսին՝ գործողություններ ձեռնարկել բելառուսական ռեժիմի դեմ, եթե չսկսեն ազատ արձակել ընտրություններից հետո տեղի ունեցած դեպքերի արդյունքում ձերբակալված մարդկանց:
«ԱՄՆ-ն և Եվրոպական Միությունը նորից կոչ են անում անհապաղ ազատ արձակել նախագահական թեկանծուներին և 600-ից ավելի ցուցարարներին, ովքեր ձերբակալվել են Բելառուսի նախագահակն ընտրություններից հետո»,- համատեղ պաշտոնական հաղորդագրությունում հինգշաբթի օրը ասել են ԵՄ արտաքին քաղաքականության ղեկավար Քեթերին Էշթոնը և ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը:
ԵՄ-ն սպառնում է վերականգնել Լուկաշենկոյի և նրա 35 բրաձրաստիճան պաշտոնյաների վրա դրված վիզայի արգելքը, որը հոկտեմբեր ամսին կասեցվել էր, կասեցնել շարքային բելառուսցիների համար մուտքի արտոնագրի պայմանների մեղմացման ծրագիրը, արգելափակել ԵՄ-ի համեստ՝ տարեկան 5 միլիոն եվրո օգնության փաթեթը երկրի համար, և սառեցնել Եվրոպական գործընկերության ակումբի՝ նրա անդամակցությունը:
ԵՄ դիվանագիտակ մի աղբյուր նշել է, որ ԵՄ-ն ստիպված կլինի գործել, եթե Մինսկը երկարաժամկետ ազատազրկման դատապարտի ընդդիմության նախագահական թեկնածուներին: