կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-08-20 09:35
Հասարակություն

Կոտայքի փոխմարզպետին աշխատանքից ազատել են առանց նախապես զգուշացնելու

Կոտայքի փոխմարզպետին աշխատանքից ազատել են առանց նախապես զգուշացնելու

«Երեկ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի որոշմամբ՝ աշխատանքից ազատվել է Կոտայքի մարզպետի տեղակալ Ալբերտ Ղազարյանը: Բնականաբար, փոխմարզպետին փոխելու առաջարկն արել է ՀՀ բնապահպանության նախկին նախարար, Կոտայքի ներկայիս մարզպետ Արամ Հարությունյանը:

 

«Ժողովուրդ»-ը զրուցեց Ա. Ղազարյանի հետ՝ պարզելու, թե որն է աշխատանքից ազատման պատճառը: Պարզվեց՝ Ղազար֊յանն իր ազատման մասին լուրը անակնկալ է իմացել:

 

 

«Ես սովորականի նման առավոտյան գնացի աշխատանքի ու ասեցին, թե ազատված ես: Դե, բոլորն էլ հերթով գնում են: Մի տասը օր առաջ մեկ այլ աշխատակցի ազատեց: Հետո ազատեց օգնականին, խորհրդականին, վարչության պետին: Աստիճանաբար փոխում է բոլորին», հիասթափված նկարագրեց Ղազարյանը: Նախկին փոխմարզպետից «Ժողովուրդ»-ը հետաքրքրվեց նեղացած է Արամ Հարությունյանի այդ քայլից, ինչին ի պատասխան Ղազարյանն ասաց.

 

«Գիտեք, այդպես չեն անում: Կան բաներ, որ անտեսել պետք չէ: Տարիներ շարունակ արել-դրել ես և հիմա... Այլ տարբերակներ էլ կան, որ կարելի էր կիրառել: Մարդուն պետք է ժամանակ և հնարավորություն տալ»,–գրում է թերթը։

 

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։