|
Փոխարժեքներ
31 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.63 |
| EUR | ⚊ | € 420.67 |
| RUB | ⚊ | ₽ 4.572 |
| GBP | ⚊ | £ 491.1 |
| GEL | ⚊ | ₾ 139.64 |
ԱՄՆ պետդեպարտամենտի խոսնակ Նեդ Փրայսը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները Բելառուսին ծանուցել է, որ նա կենթարկվի արագ և վճռական պատասխանի, եթե թույլ տա իր տարածքն օգտագործել Ուկրաինայի վրա հարձակվելու համար. գրում է Gazeta.ru-ն։
«Վերջին օրերին մենք Բելառուսին հասկացրել ենք, որ եթե նա թույլ տա օգտագործել իր տարածքը Ուկրաինայի վրա հարձակվելու համար, կարժանանա ԱՄՆ-ի, մեր դաշնակիցների և գործընկերների արագ ու վճռական պատասխանին», - ասել է Փրայսը:
Նա ընդգծել է, որ Ուկրաինայի շուրջ իրավիճակի վատթարացման դեպքում Հյուսիսատլանտյան դաշինքը Բելառուսի հետ սահմանակից երկրներում կարող է ավելացնել իր ուժերը։