|
Փոխարժեքներ
19 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.85 |
| EUR | ⚊ | € 419.24 |
| RUB | ⚊ | ₽ 4.6649 |
| GBP | ⚊ | £ 492.79 |
| GEL | ⚊ | ₾ 139.43 |
Հունաստանի Դոդեկանես արշիպելագի Կաստելորիզո կղզու մոտ գտնվող Ռո կղզյակի տարածքում նկատվել է թուրքական օդուժին պատկանող ուղղաթիռ, որից հետո հույն զինծառայողները նախազգուշական կրակոցներ են արձակել:
Ըստ Ekathimerini-ի՝ Հունաստանի պաշտպանության նախարարությունը հաստատել է, որ նկատված ուղղաթիռը պատկանել է Թուրքիայի ԶՈւ-ին, որի օդաչուները միացրած չեն եղել լուսարձակները, ինչի հետևանքով սահմանապահները միանգամից չեն նկատել այն, օբյեկտը ֆիքսել են Ստրոնգիլի կղզում գտնվող զինծառայողները:
Կրակոցներից հետո թուրքական ԶՈւ-ին պատկանող ուղղաթիռը փոխել է ուղղությունն ու վերադարձել Թուրքիայի տարածք:
Թուրքական կողմը որևէ կերպ չի մեկնաբանել դեպքը: