Փոխարժեքներ
01 04 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 391.1 |
EUR | ⚊ | € 422.27 |
RUB | ⚊ | ₽ 4.6104 |
GBP | ⚊ | £ 504.83 |
GEL | ⚊ | ₾ 141.45 |
Այսուհետեւ պատահական մարդիկ չեն զբաղվելու հայաստանյան ճանապարհների շինարարությամբ: Ճանապարհների պահպանման եւ սպասարկման նոր կարգ ենք հաստատել. շինարարներից պահանջվում է ունենալ համապատասխան աշխատանքային փորձ, ինժեներական կազմ եւ շինտեխնիկա:
Ճանապարհային շինարարության հետերաշխիքային սպասրկամն ժամկետը նախկինում սահմանված մեկ տարվա փոխարեն սահմնավել է երեք տարի: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարար Մանուկ Վարդանյանը:
Ճանապարհաշինության ոլորտում աշխատանքների ապահովագրական նոր մեխանիզմներ են ներդրվել, որոնք նվազեցնելու են պետության ռիսկերը անորակ շինարարության հայտնաբերման եւ դրանց հետեւանքները վերացնելու գործում:
Ավտոմոբիլային ճանապարհներին անօրինական միջամտությունների բացառման նպատակով մշակվել է <Վարչական իրավախախտումների մասին ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին> ՀՀ օրենքի նախագիծը:
«Բոլորս էլ երթեւեկում ենք, գիտենք` տարբեր տեսակի ցուցանակներ, խողովակներ, ենթակառուցվածքային էլեմենտներ` ով ոնց ուզում անցկացնում է»,- նախարարի կարծիքով` վաղուց արդեն ժամանակն է, որ մարդիկ որոշեն անօրինական ճանապարհով անեն դա եւ տուգանվեն, թե թույլտվություն ստանան:
Փոփոխություններ են կատարվել շինարարությանը վերաբերվող կանոնակարգերում` կապված փորձաքննությունների, տեխնիկական հսկողության, ճանապարհների վերականգնման եւ դրանց ավարտական ակտերի ձևակերպման ընթացակարգերում:
Չնայած իրականացված զգալի աշխատանքներին, չի հաջողվե ամբողջապես կանոնակարգել նախագծողների, նախագծանախահաշվային փաստաթղթերի փորձաքննություն իրականացնողների եւ տեխնիկական հսկողություն իրականացնողների գործառույթների հստակեցման եւ պատասխանատվության հստակ սահմանման խնդիրները: