կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2018-11-12 10:30
Աշխարհ

Ըստ Սպիտակ տան` Պուտինը և Թրամփը հասցրել են որոշ հարցեր քննարկել

Ըստ Սպիտակ տան` Պուտինը և Թրամփը հասցրել են որոշ հարցեր քննարկել

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն Առաջին աշխարհամարտի ավարտի 100-ամյակի կապակցությամբ Փարիզում կազմակերպված տոնակատարությունների շրջանակում արդյունավետ քննարկում է ունեցել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի, Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ. հայտնում է ТАСС-ը` ԱՄՆ նախագահի վարչակազմին հղումով:

Թրամփի մամուլի քարտուղար Սառա Սանդերսի խոսքով՝ երկու ժամ տևած նախաճաշի ժամանակ ղեկավարները քննարկել են մի շարք հարցեր, այդ թվում՝ միջուկային համաձայնագիրը,  Սիրիան, առևտուրը, պատժամիջոցները, ինչպես նաև Սաուդյան Արաբիայում, Աֆղանստանում, Չինաստանում ու Հյուսիսային Կորեայում տիրող իրավիճակը: