Փոխարժեքներ
30 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.27 |
EUR | ⚊ | € 414.32 |
RUB | ⚊ | ₽ 4.0524 |
GBP | ⚊ | £ 494.49 |
GEL | ⚊ | ₾ 138.29 |
Վարչապետի աթոռին հայտնված անձը իր խմբակի հետ հանդիպում է քաղաքացիների հետ, ընդամենը տալիս է երկու խոստում՝ ըստ Yerkir.am-ի ասաց ՀՅԴ Հայաստանի ԳՄ և «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը Իջևանի ընտրողների հետ հանդիպմանը։
«Ինքը չի խոսում մեր երկրի սահմաններից, մեր երկրի անվտանգությունից, ինքը մեր քաղաքացիներին չի ասում՝ ինչպես պետք է անենք, որ լավ ապրեք, ինքը գյուղացուց ներողություն չի խնդրում, որ անցնող 3 տարում ոչինչ չի արել ու առաջիկայում որևէ բա չի խոստանում, չի խոսում կրթությունից, չի խոսում առողջապահությունից, ինքը Տավուշի մարզում՝ Նոյեմբերյանում և Բերդում հայտարարեց նոր տարածքներ տալու մասին՝ խոսեց անկլավների մասին ու մեր քաղաքացիներից որոշները ծափահարեցին»,-ասաց Իշխան Սաղաթելյանը։
Նա նշեց, որ Փաշինյանը ընդամենը երկու խոստում է տալիս այս օրերին մեր քաղաքացիներին․ առաջինը՝ «վերացնելու եմ էլիտան՝ հոգևոր, մշակութային, զինվորական, քաղաքական», և ասում է՝ «հարուստներին սնանկացնելու եմ»։
«Այս երկու խոստումն է մինչև այսօր մեր հասարակությանը տվել։ Երկուսի դեպքում էլ մեր քաղաքացիներից որոշները, ցավոք, ծափ են տալիս, այն քաղաքացիները, ում կյանքը ինքը պարտավոր է բարելավել։ Այսօր ինքը նրանց նկատմամբ էլ պատասխանատվություն չի կրում, ասում է՝ «դրա համար էլ ես մեղավոր չեմ, դրա համար մեղավոր են նրանք, ովքեր ունեն բարեկեցիկ կյանք»»,-ասաց Իշխան Սաղաթելյանը։
Նա արձանագրեց, որ այս երկու խոստումով է ինքը ուզում մեր երկիրը նորից ղեկավարել, և մեր երկիրը վերջնականապես տանել նոր ցնցումների, անկայունության և պետականության կորստի։
«Այս վիճակից դուրս գալու համար կա մեկ ճանապարհ՝ հունիսի 20-ին մերժել այս չարիքի կառավարությանը, այս մարդուն, ով պատուհաս է դարձել մեր պետականության, ժողովրդի, Արցախի գլխին և փրկել հայրենիքը»,-ասաց Իշխան Սաղաթելյանը։
Մանրամասն՝ տեսանյութում․