կարևոր
502 դիտում, 6 ժամ առաջ - 2025-04-25 16:30
Հասարակություն

ԲԿ-ների նախկին տնօրեններից որոշները անգամ որոշել են ընդդիմության շարքերը անցնել. Անուշ Պողոսյան

ԲԿ-ների նախկին տնօրեններից որոշները անգամ որոշել են ընդդիմության շարքերը անցնել. Անուշ Պողոսյան

«Մի հետաքրքիր իրավիճակ է ստեղծվել առողջապահության բնագավառում։ ՀՀ առողջապահության նախարարության ենթակայության ԲԿ-ների նախկին տնօրենները, որոնք առոջապահության նախարարի կենացը հոտնկայս էին խմում, պաշտոնից ազատվելուց հետո սկսել են եղածը պատմել, չեղածը պատմել, ինչը պիտի լիներ պատմել», - գրում է «Առողջության իրավունք» ՀԿ-ի նախագահ Անուշ Պողոսյանը։

Նա նշում է՝ որոշները անգամ որոշել են ընդդիմության շարքերն անցնել.

«Եվ այսպես
1. Որ ասում էի պաշտոնից հետո կյանք կա, չէիք հավատում, փաստորեն կա։
2. Որ ասում էի մի դարձել «տարած հետ բերած» չէիք ընդունում։

Ինչ արած, ընտրությունը ձերն էր»։