Փոխարժեքներ
22 12 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 395.05 |
EUR | ⚊ | € 410.46 |
RUB | ⚊ | ₽ 3.85 |
GBP | ⚊ | £ 494.09 |
GEL | ⚊ | ₾ 141.22 |
Փոխարժեքներ
22 12 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 395.05 |
EUR | ⚊ | € 410.46 |
RUB | ⚊ | ₽ 3.85 |
GBP | ⚊ | £ 494.09 |
GEL | ⚊ | ₾ 141.22 |
Հայաստանի ստեղծագործական միությունների նախագահների որոշմամբ` հանրապետության մշակութային կյանքը անաչառ լուսաբանելու, ստեղծագործական միությունների հանդեպ դրսեւորած անկողմնակալ վերաբերմունքի համար «Գեղանք» մրցանակին արժանացավ «Դե ֆակտո. Իրատես» թերթը եւ Հանրային հեռուստաընկերության լրագրող Ջուլիետա Կաժոյանը:
Ստեղծագործական միությունների գործունեությունը տարիներ շարունակ խեղաթյուրված ներկայացնելու, հասարակական կարծիքը բարոյախեղելու համար «Կեղանք» /նշանակում է` փառ, խոց.-ԵՐԿԻՐ/ մրցանակի արժանացավ «Ազատություն» եւ «Հայոց աշարհ» օրաթերթերի լրագրող Կիմա Եղիազարյանը:
Հատուկ ՀՀ Գրողների միության քարտուղարի կողմից «Մեծ կեղանք» մրցանակին արժանացավ ՀԳՄ նախկին անդամ Աբգար Ափինյանը` Միության գործունեության մասին անխոնջ բանսարկությունների, ԶԼՄ-ով հետեւողականորեն ապատեղեկատվություն տարածելու եւ համարժեք մյուս «շնորհների» համար: Մրցանակակիրներին հանձնվեցին համապատասխան դիպլոմներ, իսկ «Կեղանք» անվանակարգում հայտնվածներին հանձնեցին նաեւ 1937թ. թողարկված «ստալինյան 3 ռուբլիանոց» թղթադրամներ:
Այս առիթով ՀԳՄ նախագահ Լեւոն Անանյանն ասաց, որ ստեղծագործական միությունների նախագահները որոշել են այլեւս անպատասխան չթողնել եւ անտարբեր չլինել հղփացած ու ցեխ շպրտող լրագրողների հանդեպ:
«Ձեւավորվել է լրագրողների մի խավ, ովքեր ծուռ հայելու մեջ են ներկայացնում մեր մշակութային կյանքը: Ասել է, թե` հզոր «քեդխուդաները» շեղում են հասարակական կարծիքը»: Իսկ ԵՐԿԻՐ-ի հարցին, թե արդյո՞ք նմանատիպ վերտառությամբ մրցանակներ չեն լինի գրական ասպարեզում, պարոն Անանյանը պատասխանեց, որ վատ միտք չէ, բայց շատ սուբյեկտիվ դրսեւորումներից խուսափելու համար հավանաբար դրանով պետք է զբաղվի «Գրական թերթ»-ը:
«Դե ֆակտո. Իրատես» թերթի լրագրող Վիլյան Ժասմինը շնորհակալություն հայտնեց մրցանակի համար` նշելով, որ հաճելի է, երբ ինչ-որ ձեւով գնահատում են լրագրողի ծանր աշխատանքը:
Նկարիչների միության նախագահ Կարեն Աղամյանն ասաց, որ հուսով է` հաջորդ տարի չի լինի «Կեղանքե-ը, ինչի հետ, սակայն չհամաձայնվեց Լ. Անանայանը`համոզմունքով, որ դեռ երկար կլինեն ստալինյան 3 ռուբլիանոցին «արժանիներե:
© 2024 Yerkir.am Բոլոր իրավունքները պաշտպանված են։