Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Այսօր, ժամը` 08.01-ին տեղեկություն է ստացվել, որ Արագածոտնի մարզի Ոսկեվազ գյուղի բնակիչ, ՀՀ ոստիկանության Մալաթիայի բաժնին կից Պահպանության բաժնի ոստիկան, ոստիկանության ավագ,1978թ. ծնված Արթուր Հովհաննիսյանը, վարելով «ՎԱԶ-2106» մակնիշի Ե 109 ՊՀ 26 պետհամարանիշի ավտոմեքենան, Երեւան քաղաքի Կոմիտասի պողոտայի թիվ 30 շենքի մոտ վրաերթի է ենթարկել Երեւան քաղաքի Կոմիտասի պողոտայի 7-րդ շենքի թիվ 42 բնակարանի բնակիչ, 1960թ. ծնված Կարինե Գասպարյանին եւ նույն հասցեի բնակիչ, 1992թ. ծնված Անահիտ Գասպարյանին, որից հետո Կոմիտասի պողոտայի եւ Վաղարշյան փողոցների խաչմերուկում բախվել է 1972թ. ծնված, Երեւան քաղաքի Կ. ՈՒլնեցու 2-րդ փակուղու 4-րդ շենքի թիվ 5 բնակարանի բնակիչ Նորայր Մխիթարյանի կողմից վարած «ՎԱԶ-2107» մակնիշի 22 ՏՍ 785 պետհամարանիշի ավտոմեքենային:
Արտակարգ իրավիճակների նախարարության լրատվական կենտրոնից հայտնում են, որ վրաերթի հետեւանքով Կ.Գասպարյանը մահացել է տեղում, իսկ Ա.Գասպարյանը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Երեւան քաղաքի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն:Քիչ առաջ տեղեկացանք որ դուստրը ևս մահացել է:
Ի դեպ, բժշկական հետազոտման արդյունքում պարզվել է, որ վրաերթի հեղինակը եղել է ոչ սթափ վիճակում: