|
Փոխարժեքներ
10 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 367.12 |
| EUR | ⚊ | € 419.32 |
| RUB | ⚊ | ₽ 4.8216 |
| GBP | ⚊ | £ 491.61 |
| GEL | ⚊ | ₾ 139.38 |
Փետրվարի 2-ին` ժամը 23.44-ին, ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Վարդանանց փողոցի 5ա շենքի թիվ 44 բնակարանում:
Դեպքի վայր են մեկնել երկու մարտական հաշվարկ, երկու ավտոսանդուղք եւ հատուկ փրկարարական ջոկատի հերթապահ խումբը: Հրդեհը մեկուսացվել է ժամը 00.08-ին, մարվել` 00.36-ին. տեղեկացնում է «Արտակարգ ալիք» լրատվական կենտրոնը:
Դեպքի վայրում է եղել ԱԻ նախարար Ա. Երիցյանը:
Հրդեհը մարելուց հետո ամբողջությամբ այրված բնակարանում հայտնաբերվել է 1921թ. ծնված Սեդա Թամազյանի այրված դին:
Երկու հրշեջ-փրկարարներ ստացել են այրվածքներ եւ տեղափոխվել Երևանի այրվածքաբանության կենտրոն: Ստանալով բուժօգնություն` հրշեջ-փրկարարները դուրս են գրվել հիվանդանոցից: