Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
2010թ. Ադրբեջանը, նախորդ տարվա համեմատ, 3,6 անգամ մեծացրել է ռազմական նշանակության արտադրանքի արտադրության ծավալը: Այս մասին հայտարարել է Ադրբեջանի պաշտանական արդյունաբերության նախարար Յավիր Ջամալովը: 2006-ի համեմատ սույն ցուցանիշն աճել է 115 անգամ: Այդ ընթացքում լիովին վերացվել է երկրի կախվածությունը ռազմամթերքների ներկրումից:
Ջամալովի խոսքով՝ Ադրբեջանի պաշտպանության նախարարության հիմնական խնդիրը «խորհրդային շրջանի ձեռնարկությունների վերականգնումն ու վերակազմավորումն է եւ պաշտպանական նշանակության արտադրության կազմակերպումը դրանց բազայի վրա»:
Մինչեւ 2011-ի մարտ ամիսը երկրում նախատեսվում է գործարկել ութ նոր արդյունաբերական հատված, որոնցում կարտադրվեն զինամթերք ու նոր զինատեսակներ:
2010թ. հոկտեմբերի վերջին Ադրբեջանի խորհրդարանը հաստատեց 2011-ի պետբյուջեի նախագիծը, որով նախատեսվում է ռազմական ծախսերն ավելացնել 1,6 անգամ: Ըստ հաստատված փաստաթղթի, Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը 2011-ին կստանա 2,5 միլիարդ մանաթ (3,1 մլրդ դոլար):
Ավելի վաղ երկրի ֆինանսների նախարար Սամիր Շարիֆովը հայտարարել էր, թե ռազմական ծախսերի ավելացումը պայմանավորված է Լեռնային Ղարաբաղի շրջանում լարվածության աճով, Հայաստանի հետ երկարատեւ հակամարտությունով: