կարևոր
2704 դիտում, 1 ամիս առաջ - 2024-05-15 20:11
Հասարակություն

Էսքան զորք ունեք գնացեք սահման պահե՛ք․ բացի մեկ մարդուց, ուրիշ ոչ ոքի չեք ծառայում․ Սրբազանը՝ ոստիկանությանը

Բագրատ Սրբազանը և երթի մասնակիցները շարունակում են մնալ Օպերայի հարակից տարածքում: 
 

Հիշեցնենք՝ ժամը 16:00-ին Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում EBRD միջազգային ֆորումի շրջանակներում անց էր կացվում միջոցառում, որին մասնակցում էր նաև   Նիկոլ Փաշինյանը, իսկ Բագրատ Սրբազանի կոչով բակում տեղի էր ունենում բողոքի ակցիա։

Հիշեցնենք, որ ոստիկանական մեծաթիվ ուժեր էին բերվել Երեւանի կենտրոն: Ոստիկանական բազմաթիվ մեքենաներ դեռևս կայանված են  Օպերայի շենքին հարակից հատվածներում:

Մետաղյա արգելապատնեշներով շարունակում են փակ մնալ Օպերայի շենքը շրջապատող փողոցների մայթերը: Արգելապատնեշներով շրջափակված են նաեւ Ազատության հրապարակը, որտեղ սպասվող միջոցառման շրջանակներում տաղավարներ եւ սեղաններ են տեղադրված: Քաղաքացիները ստիպված են շրջանցել արգելապատնեշները: