Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ամերիկյան իշխանությունները քննարկում են Սիրիայի հյուսիս-արեւելքում 500 մարդ թվաքանակով զորակազմի պահպանման և զինծառայողների պաշպանության համար այնտեղ մի քանի տասնյակ տանկ ու այլ տեխնիկա ուղարկելու հնարավորությունը. հայտնում է The Wall Street Journal-ը:
Իրադարձությունների զարգացման նմանօրինակ սցենարը նշանակում է Սիրիայից ամերիկյան զորքերի դուրսբերման վերաբերյալ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ծրագրերի փոփոխություն: Պարբերականի պնդմամբ՝ ԱՄՆ-ն այս կերպ փոքր-ինչ կփոխի Սիրիայի տարածքում զորքերի ներկայության նպատակը: Այս պահին, բացի «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարից, ԱՄՆ-ը հույս ունի «երկրի արևելքում պաշտպանել նավթային հանքավայրերը»:
Ըստ Պենտագոնի մամուլի ծառայության տվյալների՝ ԱՄՆ-ը Սիրիայի հյուսիս-արևելք լրացուցիչ ուժեր և տեխնիկա է ուղարկում ԻՊ զինյալներից նավթային հանքավայրերը պաշտպանելու նպատակով:
«ԱՄՆ-ն ամրապնդում է իր դիրքերը՝ Սիրիայի դեմոկրատական ուժերի գործընկերների համակարգմամբ և այդ նավթային հանքավայրերի վերադարձը ԻՊ-ին կամ այլ ապակայունացնող ուժերին կանխելու բազմաբնույթ միջոցներով»,- ասվում է փաստաթղթում:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ավելի վաղ հայտարարություն էր տարածել, որի համաձայն՝ ԱՄՆ-ը զինյալներին թույլ չեն տա Սիրիայի հյուսիս-արևելքում վերականգնել նավթային հանքավայրերի վերահսկողությունը և մտադիր է դրանք թողնել իր վերահսկողության ներքո, որից հետո կորոշի՝ ինչպես ճիշտ կլինի վարվել: