Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Չնայած, որ ժողովուրդը իր ձայնը տվել էր Ջուլիան Ասանժին, «Թայմս» ամսագիրը 2010 թ.-ի «Տարվա մարդ» է ընտրել Facebook-ի համահիմնադիր և գործադիր տնօրեն Մարկ Զակերբերգին:
26-ամյա Զակերբերգը ամենաերիտասարդ «Տարվա մարդն» է 1927 թ.-ին առաջին անգամ «Տարվա մարդ» կոչումը ստացած Չարլզ Լինդբերգից հետո, ով այդ ժամանակ 25 տարեկան է եղել: Զակերբերգը երկու շաբաթով նաև շրջանցել է Անգլիայի Էլիզաբեթ II թագուհուն՝ նա նույնպես 26 տարեկան է եղել, երբ 1952 թ.-ին անվանվել է «Տարվա մարդ»:
Զակերբերգը աշխարհի ամենաերիտասարդ միլիարդատերերից է: Նա այս տարի 100 միլիոն դոլար է նվիրաբերել Նյու Ջերսիի դպրոցական համակարգին, իսկ այժմ նա այն միլիարդատերերի և միլիոնատերերի շարքում է, ովքեր համաձայնել են նվիրաբերել իրենց կարողության կեսը:
Զակերբերգին է պատկանում Facebook-ի բաժնետոմսերի մեկ քառորդը:
Այս տարի է նաև նկարահանվել Զակերբերգի և Facebook-ի մասին պատմող «Սոցիալական ցանցը» ֆիլմը: Ֆիլմն արդեն մի քանի փառատոններում լավագույն ֆիլմ է ճանաչվել, իսկ երեկ էլ պարզ դարձավ, որ «Ոսկե գլոբուսի» վեց անվանակարգերում է առաջադրվել:
«Թայմս» ամսագիրը «Տարվա մարդ» ընտրում է այն մարդուն, ով այդ տարվա ընթացքում ամեշատն է ազդել մշակույթի, նորությունների վրա՝ և´ լավ, և´ վատ առումներով: