Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Առաջին դեպքը չէ, որ տարեվերջին կառավարությունը նախաձեռնում է արտահերթ նստաշրջանի հրավիրում` բավականին մեծ օրակարգով, այսինքն` այն, ինչ պետք է տարվա ընթացքում անեին, փորձում է «սղացնել» հիմա: Մենք այս ոճը չենք ընդունում, ընդ որում` այնտեղ կարող են լինել նաեւ օրենքներ, որոնց մենք կողմ կքվեարկեինք, եթե քննարկմանը մասնակցեինք, ինչը չենք անելու»,- ըստ «Նոյյան Տապանի», Ազգային ժողովի արտահերթ նստաշրջանի այսօրվա նիստի սկզբում հայտարարեց ՀՅԴ խմբակցության ղեկավար Վահան Հովհաննեսյանը:
«Չենք անելու հետեւյալ պատճառով. առաջին, երկրորդ, երրորդ ընթերցումների արանքում դրված է այնքան կարճ ժամանակ, որ պարզ է դառնում` ոչ պատգամավորը կհասցնի ծանոթանալ օրենքին, ոչ կհասցնի առաջարկություններ անել, առավել եւս` կառավարությունը չի հասցնի այդ առաջարկությունները քննարկել եւ պատասխան տալ»,-պարզաբանեց Վահան Հովհաննիսյանը, հավելելով, որ ի սկզբան պարզ էր, որ պատգամավորների առաջարկությունները չեն ընդունվելու: Այս առումով ես կոչ կանեմ մնացածներին էլ այս վերաբերմունքը դրսեւորել, որովհետեւ սա Ազգային ժողովը չհարգելու, ուղղակի մեր իրավունքները ոտնահարելու, երկրի կառավարման պրոցեսում մեր մասնակցելը սահմանափակելու ձեւ է»,-հայտարարեց Վահան Հովհաննեսյանը:
Այս հայտարարությունյանն արձագանքեց ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը, նշելով, որ կիսում է հնչած մտահոգությունը: «Ես, որպես խորհրդարանի նախագահ, թույլ չեմ տա որեւէ մի ինստիտուտի ոտնձգություն ցուցաբերել խորհրդարանի նկատմամբ»,- վստահեցրեց նա: ԱԺ նախագահը նշեց, որ երեք ընթերցումներով ընդունելու համար արտահերթ նստաշրջանի օրակարգում ընդգրկված օրենքների նախագծերից մի քանիսի վերաբերյալ վարչապետի հետ արդեն իսկ պայմանավորվածություն է ձեռք բերվել` դրանք արտահերթ նստաշրջանում միայն առաջին ընթերցմամբ քննարկելու, իսկ վերջնական ընթերցումները հաջորդ տարի տեղափոխելու մասին: Նշվեց նաեւ, որ երեք ընթերցումներով կքննարկվեն այն օրենսդրական նախաձեռնությունները, որոնք գործողության մեջ են դրվելու հունվարի 1-ից:
Օրվա առաջին նիստում խորհրդարանին հաջողվեց միայն ընդունել նախօրեին քննարկված հինգ օրենսդրական նախաձեռնություններից երեքը, քանի որ ընդդիմադիր մյուս` «Ժառանգություն» խմբակցությունն օգտվեց ԱԺ կանոնակարգով տրված իրավունքից եւ յուրաքանչյուր քվեարկությունից առաջ վերցրեց 20-րոպեանոց ընդմիջումներ:
Ինչպես հայտարարեց խմբակցության ղեկավար Ստյոպա Սաֆարյանը, «Ժառանգությունը» չունի նիստը բոյկոտելու որոշում, սակայն իրենք նույնպես կիսում են ՀՅԴ-ի «մտահոհությունները եւ առարկությունները ոչ միայն այս նիստի օրակարգի ու ծանրաբեռնվածության առումով», այլեւ անընդունելի են համարում օրակարգում ընդգրկված Լեզվի եւ Հանրակրթության մասին օրենքներում փոփոխությունների, Ընդերքի մասին ՀՀ օրենսգիրքի, կենսաթոշակային բարեփոխումների, աղբահանության մասին նախագծերի փաթեթները, Շրջակա միջավայրի վրա ազդեցության փարձաքննության մասին օրենքում լրացման նախագիծը: «Նման միջավայրում, նման պայմանններում ուղղակի անհնար է նորմալ քննարկումներ կազմակերպել»,-հայտարարեց Ստյոպա Սաֆարյանը: Ըստ նրա, «անընդունելի է այս ոճը, որովհետեւ կառավարության ասելիքը հետեւյալն է՝ ուզո՞ւմ եք քննարկել` նստեք մինչեւ դեկտեմբերի 31-ը՝ ժամը 24-ը: Չեք ուզում քննարկել, ուզում եք շուտ գնալ տները` ուրեմն առանց քննարկման ընդունեք օրենքները»:
«Ժառանգության» գործելաոճն առաջացրեց քաղաքական մեծամասնության` հատկապես ՀՀԿ-ի, ակնհայտ դժգոհությունը:
Փոքրամասնությանը, մասնավորապես, մեղադրեցին «քաղաքական կամակորության», ԱԺ-ի հանդեպ «վիրավորական մոտեցման», «քաղաքական բլեֆի կամ դեմարշի» համար: Արդյունքում, ԱԺ ղեկավարությունը նպատակահարմար գտավ անցնել օրակարգային հարցերի քննարկմանը: Նիստի հետագա աշխատանքներին մասնակցեցին սակավաթիվ պատգամավորներ, որոնցից առավել ակտիվ էին «Ժառանգության» ներկայացուցիչները:
ՆՈՒՅՆ ԹԵՄԱՅՈՎ՝