|
Փոխարժեքներ
29 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.78 |
| EUR | ⚊ | € 446.44 |
| RUB | ⚊ | ₽ 4.7824 |
| GBP | ⚊ | £ 509.98 |
| GEL | ⚊ | ₾ 140.95 |
Այսօր կառավարության նիստում կառավարության աշխատակազմի ղեկավարի տեղակալ Արթուր Սարգսյանը զեկուցեց կառավարության որոշման մասին` հունիսի 27-ին ԱԺ արտահերթ նստաշրջան գումարել:
Օրակարգում, բացի ԸՕ փոփոխությունների ամրագրման հարցից, տեղ են գտել նաև միջազգային պայմանագրերի վավերացումներ, որոնցից մեկը աղմկահարույց ՀՕՊ համաձայնագրի վավերացումն է: «Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև Հավաքական անվտանգության կովկասյան տարածաշրջանում հակաօդային պաշտպանության միավորված տարածաշրջանային համակարգ ստեղծելու մասին» համաձայնագիրը ստորագրվել է 2015 թվականի դեկտեմբերի 23-ին Մոսկվայում:
Նշենք, որ օրակարգում տեղ է գտել նաև ՀՀ և Եվրոպական ներդրումային բանկի միջև ստորագրված «Սահմանային անցակետեր և ենթակառուցվածք (Հայաստանի Հանրապետություն. Բագրատաշենի, Բավրայի և Գոգավանի սահմանային անցակետերի արդիականացում)» ֆինանսական պայմանագրի վավերացման հարցը, ինչպես նաև ՀՀ և Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև 2016 թվականի փետրվարի 23-ին ստորագրված՝ «Տեղական տնտեսության և ենթակառուցվածքների զարգացման ծրագիր» վարկային համաձայնագրի վավերացման հարցը, որով նախատեսվում է զարգացնել Հայաստանի 5 մարզերի զբոսաշրջային ենթակառուցվածքները: