|
Փոխարժեքներ
29 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.34 |
| EUR | ⚊ | € 413.19 |
| RUB | ⚊ | ₽ 4.3043 |
| GBP | ⚊ | £ 481.64 |
| GEL | ⚊ | ₾ 139.53 |
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանի գլխավորած պատվիրակությունը Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում հունիսի 1-ին մասնակցել է «Տրանսպորտի կառավարումը» խորագրով միջազգային տրանսպորտային համաժողովի աշխատանքներին։
Առաջին նիստում քննարկվել են Միջազգային տրանսպորտային համաժողովի 2017թ. տարեկան բազմակի թույլտվություններին և հետագա տարիների բաշխմանը, ԵՄ տարածքում միջազգային ավտոմոբիլային բեռնափոխադրումների սահմանափակումներին և չափորոշիչներին առնչվող բազմաթիվ հարցեր։
Դրան զուգահեռ, քննարկվել են նաև շրջակա միջավայրի վրա տրանսպորտի ազդեցության նվազեցմանը, տրանսպորտի ոլորտում նոր աշխատատեղեր ստեղծելու հնարավորություններին, տրանսպորտային անվտանգության բարձրացմանը, ինչպես նաև տրանսպորտի կառավարման արդյունավետությանն առնչվող և ոլորտը կանոնակարգող այլ խնդիրներ։
Համաժողովի ընթացքում Միջազգային տրանսպորտային ֆորումի գլխավոր քարտուղար ընտրվեց Կորեայի Հանրապետության ներկայացուցիչ Յոունգ-Թաե Կիմը: Կլոր սեղանի շրջանակներում Ղազախստանը և Արաբական Միացյալ Էմիրությունները դարձան Միջազգային տրանսպորտային կազմակերպության անդամ: