կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-06-04 16:05
Հասարակություն

5-ամյա երեխան մահացել է սեփական 4-հարկանի տան վերելակի պատճառով

5-ամյա երեխան մահացել է սեփական 4-հարկանի տան վերելակի պատճառով

«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում Աջափնյակ վարչական շրջանի ղեկավար Արտավազդ Սարգսյանը, անդրադառնալով համայնքում վերելակի դռների արանքում մնացած երեխայի դժբախտ դեպքին, նախ ցավակցեց տեղի ունեցածի կապակցությամբ, ապա հայտնեց, որ դա առանձնատան վերելակ է եղել: Այսինքն՝ երեխայի գլուխը մնացել է նրանց սեփական տան վերելակի դռների արանքում:

«Շենքում չի եղել դեպքը: Թեև հասցեն ու տունը գրված է, բայց բազմաբնակարան շենքի նկարներ են տեղադրվում, ինչը թյուրիմացության մեջ է գցում: Սեփական տուն է, չորսհարկանի, որի ներսում գործում է վերելակ: Այդ վերելակը շահագործում է երեխայի ընտանիքը, դրա պատասխանատվության հետ մենք կապ չունենք»,- ասաց նա:

Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկության համաձայն՝ տանը երեխայի հետ եղել է դայակը, ով բարձրացել է 3-րդ հարկ, երեխան էլ գլուխը, հետաքրքրությունից դրդված, մտցրել է վերելակի անցքը, և այդ պահին այն շարժվել է, ու երեխայի գլուխը մնացել է դռների արանքում:

Մանրամասն` սկզբնաղբյուրում