կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2010-12-07 23:37
Տնտեսական

ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ. Թանկացման դեմ դրամն անզոր է

ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ. Թանկացման դեմ դրամն անզոր է
Կիրակի օրը կեսգիշերին՝ ժամը՝ 24:00-ին, Երևանի գրեթե բոլոր բենզալցակայաններում բենզինի բոլոր տեսակները թանկացան 10 դրամով: Այսինքն՝ «Ռեգուլյար» տեսակի բենզինի  1 լիտրն արդեն վաճառվում է 380 դրամով, «Պրեմիումը»՝ 400 դրամով, «Սուպերը»՝ 430 դրամով: Բենզին ներկրողները դա, բնականաբար, բացատրում են նավթի միջազգային գներով: Սակայն խնդիրն այն է, որ վերջին շրջանում, նավթի թանկացմանը զուգահեռ Հայաստանում դրամը արհեստականորեն արժևորվում էր՝ ներկրվող ապրանքների գների բարձրացումը կանխելու պատճառաբանությամբ: Ստացվում է, որ դրամի արժևորումը ամենևին էլ չի կանխում թանկացումները: