Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Պարզվում է` մարտի 7-ին, Արաբկիրի շենքերից մեկի 4-րդ հարկից ցած նետվելով, ինքնասպանություն գործած Վարդուհի Սարոյանն, ով իր խնդրի մասին շաբաթներ առաջ հայտնել էր Yerkir.am-ին, ամիսներ առաջ դիմում-խնդրանք էր հղել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին: Yerkir.am-ի ձեռքի տակ հայտնված դիմումում կինը մանրամասնորեն պատմել էր իր ունեզրկման պատճառների մասին և տվել իրեն բանկային ճահճի մեջ ներքաշած ու միակ կացարանից զրկած անձանց անունները: Սիմոնյանի՝ նախագահին ուղղված նամակը ներկայացնում ենք ստորև՝ առանց խմբագրման:
ՀՀ Նախագահ պարոն Սերժ Սարգսյանին
Հասցե ք.Երևան, Բաղրամյան 26
Դիմող՝ Վարդուհի Կամոյի Սարոյանից
Հասցե՝ ք.Երևան, Հր.Քոչար 25շ. 25
Դիմում-խնդրանք
Մեծարգո պարոն Նախագահ
Ստորև ներկայացնում եմ Ձեր ուշադրությանը Լևոն Տեր-Պետրոսյանի եղբորորդու ՝ Տիգրան Պետրոսի Տեր-Պետրոսյանի «ձեռնակատիրական գործունեության» մանրամասները ,որոնց հետևանքով ես այսօր կորցնում եմ ինձ պատկանող գույքը(հորս՝ Սպարտակադայի և Եվրոպայի բռնցքամարտի բազմակի չեմպիոն Կամո Արտաշեսի Սարոյանի կողմից ժառանգած ինձ գույքը և ինձ պատկանող տունը):
2016թ.-ի սեպտեմբերի 29-ին հաղորդում եմ տվել ՀՀ Ոստիկանության Երևան քաղաքի վարչության, ինչպես նաև ՀՀ դատախազությունում , այնուհետև քննվող գործի նյությերը ըստ ընդատության ուղարկվել է ՀՀ Ոստիկանության Էրեբունու բաժին՝ հետևյալի մասին: Մեծարգո նախագահ ես լինելով ՀՀ քաղաքացի գիտակցում եմ, որ ՀՀ քաղաքցիների իրավունքները պաշտպանվում են ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով, սակայն ինձ հասած ասեկոսեներից և հավաստի աղբյուրներից տեղյակ եմ, որ այդ մարդիկ ունեն լծակներ,ինչը կարող է իր ազդեցությունը թողնել այս գործի բազմակողմանի, օբյեկտիվ և արդար հանգուցալուծման վրա, նույնիսկ հնարավոր է նաև կոծկեն իրականությունը :
«Ես Վարդուհի Կամոյի Սարոյանս 2009թ.-ին մեկնել եմ ՌԴ: Այնտեղ ամուսնացել և բնակություն եմ հաստատել Մերձմոսկովյան քաղաք Դուբնայում: 2012թ.-ին մայիսին մենք ընտանիքով վերադառձել ենք ՀՀ: 2012թ.-ի օգոստոսի սկզբին քույրս և փեսաս ՝ Տիգրան Տեր-Մարգարյանը այցելեցին մեզ և ինձ գործնական առաջարկ արեցին: Ես և քույրս է Քրիստինա Սարոյանը հանդիսանում էինք համասեփականատերեր(ես 2/3 մասով ,իսկ նա՝ 1/3), ապա անհրաժեշտ էր նաև իմ համաձայնությունը որևէ գործարք կատարելու համար: Առաջարկի հեղինակը փեսայիս ընկեր՝ Տիգրան Տեր-Պետրոսյանն էր: Բովանդակությունը հետևյալն էր.
Նախնական պայմանավորվածության համաձայն ես պետք է անմիջական մասնակացություն ունենայի բոլոր հանդիպումներին և գործարքների կնքմանը:
2012թ. հոկտեմբերի 9-ին ես պետք է 15 օրով մեկնեի Իսպանիայի թագավորություն:Քույրս և փեսաս պնդեցին ,որպեսզի լիազորեմ իրեն Տիգրան Տեր-Մարգարյանին,քանի որ Տիգրան Տեր-Պետրոսյանը տեղեկացրել էր իրենց,որ գործարքը կարող է կայանա մոտակա մի քանի օրերի ընթացքում: 08.10.2012թ.-ին «Կենտրոն» նոտարական տարածքի նոտար ՝ Մարինե Մանուկյանի կողմից վավերացվեց լիազորագիրը:Այնուհետև ինձ փոխանցեցին Տիգրան Տեր-Պետրոսյանի խոսքերը, որ նա պատրաստ է միայն իր ընկերոջը՝ Տիգրան Տեր-Մարգարյանին մասնակից դարձնել գնահատմնան ձևակերպման և մյուս բոլոր հարցերին,իսկ ինձ տեղյակ կպահեն ընթացքի մասին:
Ես Իսպանիայի թագավորությունից վերադարձա հոկտեմբերի 25-ին:Դեկտեմբերի առաջին կեսին մեկնեցի Դուբնա՝ քաղաքացիության և ամուսնալուծության հարցերը կարգավորելու համար: ՌԴ-ում գտնվելու ժամանակ ես բազմիցս զանգահարել և զրուցել եմ քրոջս հետ՝ հետաքրքրվելով նաև գործերի ընթացքի վերաբերյալ: Սակայն նա պատասխանում էր ,որ չի ստացվում ,քանի որ բանկերը անհրաժեշտ գումար Տիգրան Տեր-Պետրոսյանին չեն տրամադրում: Նա ինձ չէր ասում, որ 2013թ.-ի մարտ ամսին գույքը արդեն գրավադրել էին «ՎՏԲ Հայաստան Բանկ» ՓԲԸ-ում: Ապրիլի 27-ին 2013թվականի ես վերադարձա Հայաստան և սկսեցի բնակվել քեռուս տանը(Այգեստան 9-րդ փողոց, 21շենք ,23 բնակարան հասցեում),քանի որ իմ բնակարանում(Չոլագյան 14 ,7բն. (որի սեփականատերը հանդիսանում էի ես)) ապրում էր իմ քույրը իր ընտանիքի հետ:Բոլոր գույքերի սեփականության վկայականները և բոլոր փաստաթղթերը գտնվում էին իր մոտ:
Միայն վարկ վերցնելու ժամանակ անհրաժեշտություն առաջացավ վերցնել իրենից վարձակալության պայմանագիրը:Այնտեղ տեսնելով «ՎՏԲ Հայաստան բանկ» ՓԲԸ-ի անվանումը փորձեցի ճշտել ի՞նչ է արվել: Սակայն և՛ քույրս, և ՛փեսաս հերքեցին գործարք կատարելու փաստը (ասվեց որ ուզում էին անել գործարքը,բայց չարեցին, քանի որ բանկում նախնական պայմանավորվածությունը խախտել էին և խոստացված գումարը չէին տրամադրել: Վարձակալության պայմանագիրը նորից նոտարում չձևակերպելու պատճառով թողել էին ,որպեսզի մնար այդ նշումը):
Բանկում պատճառաբանեցին որ ես վարկառու չեմ հանդիսանում և տեղեկություն չտրամադրեցին,իսկ իմ բոլոր փորձերը Տիգրան Տեր-Պետրոսյանի հետ հանդիպելու քույրս և փեսաս ձախողում էին՝ պատճառաբանելով նրա քաղաքից բացակայելու, հիվանդանոցում լինելու,ինչպես նաև նրա շատ զբաղված լինելու հանգամանքով: Այդ նույն ժամանակահատվածում նրանք Տիգրան Տեր-Պետրոսյանի հետ նրան պատկանող տարածքում«Ռոյալ Բոքս» անունով ավիատոմսերի վաճառքի գրասենյակ էին բացել: Այսինքն՝ եթե ցանկություն լիներ ,ապա իմ հանդիպումը կարելի էր կազմակերպել շատ արագ և կանխել այդ մեծ խաբեությունը: Հոկտեմբերի սկզբին ես նամակ գրեցի Տիգրան Տեր-Պետրոսյանի կնոջը՝ Մադլենա Տեր-Պետրոսյանին,խնդրելով փոխանցել իր ամուսնուն,որ ես որևէ գործ իր հետ չեմ պատրաստվում սկսել և նշեցի հեռախոսիս համարը:Նամակը մեծ դժգոհություն առաջացրեց թե՛ քրոջս և թե՛ փեսայիս մոտ և դարձավ մեծ վեճի առարկա: Նոյեմբեր ամսվա 2-րդ կեսին Տիգրան Տեր-Պետրոսյանը ժամանակ գտավ հանդիպելու ինձ հետ:
Ես նրան իմ փեսայի ներկայությամբ կրկնեցի նույնը ինչ գրել էի և մեկ հավելյալ հարց տվեցի կապված գրավադրման հետ:Նա պատասխանեց,որ որևէ բանկի հետ ես խնդիր չունեմ և գրավադրում էլ չի արվել: Դեկտեմբերի 10-ին 2013թ. նույն նոտարական տարածքում չեղյալ արեցի իմ կողմից տրված լիազորագիրը:Տեղյակ պահելով այդ մասին փեսայիս՝ Տիգրան Տեր-Մարգարյանին(գրավոր նա փաստել է իր իրազեկման փաստը) քրոջս,իսկ իրենք իրենց հերթին փոխանցել են դա «ՆԱՇ» ՍՊԸ-ի հաշվապահին և Տիգրան Տեր-Պետրոսյանին: Լիազորագիրը պահել եմ ինձ մոտ:Ոստիկանությունում հաղորդում գրելուց հետո 29.09.2016թ.-ին տրամադրել եմ հետաքննիչ Սուրեն Բաղդասարյանին:
Վստահ լինելով,որ բոլոր փաստաթղթային հարցերը կարգավորել եմ և բանկում խնդիր չունեմ՝ համարել եմ այս պատմությունները վերջացած:Սակայն 2014թ.-ի օգոստոսի սկզբին (այսինքն ինչպես հետագայում կպարզվի,որ իմ գույքը 18 ամիս գրավադրված է եղել «ՎՏԲ Հայաստան բանկ» ՓԲԸ-ում) զանգահարեց քույրս և խնդրեց իմ նոր անձնագիրի տվյալները:Նա ասաց ,որ զանգահարել էր Տիգրան Տեր-Պետրոսյանի հաշվապահը և ասել էր,որ չնայած այն հանգամանքին ,որ գործարքը չի կատարվել,բայց գույքի փաստաթղթերն դեռ բանկում են ,ուստի անհրաժեշտ են իմ նոր տվյալները ինձ պատկանող գույքը դուրս բերելու ,իսկ իրենց գույքը՝ տեղափոխելու համար:Իմ հարցադրումը թե ինչու՞ են գույքը հանելու համար անհրաժեշտ նոր փաստաթղթերի կրկնօրինակները ,պատասխանեց որ հաշվապահն այդպես է ասել: Խնդրեց նաև շուտ ուղարկեմ,որպեսզի բոլոր ձևակերպումները վերջացնեն և այս պատմությունը վերջանա: Մի քանի օր անց կրկին զանգահարեց և ասաց որ մեզ խաբել են և գույքը տեղափոխել են մեկ այլ բանկ: Մի քանի օր անց էլ տեղեկացրեց,որ հաշվապահը սեփականության իրավունքի վկայականն է ուզում մի քանի ժամով:Այդ նույն հաշվապահը Արամը զանգահարեց նաև ինձ:Ես ասացի,որ փոխանցի Տիգրան Տեր-Պետրոսյանին,որ մենք որևէ փաստաթուղթ չենք տրամադրի:
Ինչպես նաև նշեցի,որ ես ուզում եմ տեսնել Տիգրան Տեր-Պետրոսյանին և բոլոր փաստաթղթերը կապված իմ գույքի հետ: Զանգահարեցի քրոջս փոխանցեցի իմ և Արամի խոսակցության մանրամասները զգուշացնելով նաև,որ ոչ մի փաստաթուղթ չտրամադրի: 2 ամիս անց այդ խոսակցությունից հետո քրոջս հանդիպել եմ Տիգրան Տեր-Մարգարյանենց տանը,երբ գնացել էի իմ ցավակցությունը հայտնելու նրա տատիկի մահվան կապակցությամբ:Այդ ժամանակ էլ նրան և փեսայիս ասացի,որ ուզում եմ տեսնել սեփականության վկայականը:Սակայն նրանք պատասխանեցին,որ տրամադրել են այն 3 օրով Տիգրան Տեր-Պետրոսյանին,բայց նա դեռ չի վերադարձրել(չասվեց ,որ օգոստոս ամսին Տիգրան Տեր-Պետրոսյանը,Մադլենա Տեր-Պետրոսյանի մայրը,Քրիստինա Սարոյանը , հաշվապահ Արամի հետ միասին գնացել են բանկ,իսկ այնուհետև նաև ուրիշ բանկ տեղափոխելու և գրավադրելու պայմանագիր կազմել նոտարական գրասենյակում): Տեսնելով իմ անհանգստությունը նրանք սկսեցին հանգստացնել ինձ և պնդել,որ խնդիր չկա և մոտ օրերս անպայման կվերադարձնի: Դրանից հետո գրեթե ամեն օր ես սկսեցի զանգահարել քրոջս, բայց պատասխանը՝ բացասկական էր:Դեկտեմբերի սկզբին զանգեցի նրան և տեղյակ պահեցի,որ գնում եմ բանկ: Նա նույնպես փեսայիս հետ եկավ այնտեղ/«Զարգացման հայկական բանկ» ԲԲԸ/: Վարկային բաժնի պետ Աշոտ Եսայանը իմ բազմաթիվ հարցերից միայն մեկին պատասխանեց՝ ասելով ,որ Տիգրան Տեր-Պետրոսյանին առձեռն գումար չի տրամադրվել,այլ իրենց բանկը «ՎՏԲ Հայաստան բանկ» ՓԲԸ-ից 100.000 ԱՄՆ դոլարով գնել է 6 գույքերից կազմված փաթեթը:
Այնուհետև ես գնացել եմ Տիգրան Տեր-Պետրոսյանի տուն:Նրանց տանը մեծ վիճաբանություն է եղել,որի ընթացքում նա նաև հայտարարեց,որ մինչև իրենց տուն գնալը նրան բանկից արդեն տեղյակ պահել էին իմ այցի և վարկային բաժնի պետի հետ ունեցած խոսկացության մանրամասների մասին: Այդ խոսակցությունից հետո մինչև մարտ ամիսը ես զանգահարել եմ և զրուցել և՛ իր և՛ իր կնոջ հետ: Ունեմ պահպանված նաև իր կնոջ նամակները,որտեղ նա վստահեցնում էր, որ իր ամուսինը «կլորիկ գումար» է տվել իմ և իր մոր գույքը բանկից հանելու համար: Տիգրան Տեր-Պետրոսյանիը նաև ասում էր, որ շուկայի տարածքում գտնվող իր տարածքի համար գնորդ է գտել և սպասում է գումարի՝ բանկային հարցերը լուծելու համար:Այդպես նա կարողացավ մինչև մարտ ամիսը խաբեությամբ ժամանակ շահել,իսկ հետագայում դիմել փախուստի և թաքնվել Արաբական Միացյալ Էմիրություններում: Այն փաստը,որ նա լքել է ՀՀ-ն ես իմացել եմ իր կնոջից,ինչպես նաև այն որ բանկի վարկային բաժնի պետը ինձ ճիշտ տեղեկություն չէր տրամադրել գումարի չափի վերաբերյալ: Մադլենա Տեր-Պետրոսյանը ասաց, որ ոչ թե 100000 ԱՄՆ դոլար է եղել գումարը, այլ 600000 ԱՄՆ դոլար և նա պետք է գնա բանկ պարզելու համար իր մորը պատկանող գույքի ճակատագիրը՝ նշելով նաև, որ մյուս բոլոր գույքերը Տիգրան Տեր-Պետրոսյանին իրեն չեն հետաքրքրում: Մի քանի օր անց մենք միասին գնացինք «Զարգացման Հայկական բանկ» ԲԲԸ-ը,որտեղ ես փորձում էի ճշտել իմ գույքի վերաբերյալ անհրաժեշտ տեղեկությունները:Ինձ միայն հաջողվեց պարզել,որ իմ գույքի արժեքը մոտավորապես 120-130.000 ԱՄՆ դոլար է և այն հանդիսանում է առաջնային իրացման գույք,քանի որ գտնվում է Կենտրոնում: Այնուհետև Մադլենա Տեր-Պետրոսյանը հայտարարեց,որ ցանկանում է ինձ «լավություն» անել և արդեն բանկի ղեկավարության հետ նախնական պայմանավորվածություն ունի իմ գույքի համար վարկ ձևակերպելու համար: Ես պատասխանեցի որ նման ցանկություն չունեմ:
Փեսաս և քույրս որոշեցին դիմել մեր բարեկամի որդուն՝ Վարդգես Բադալյանին, որի հետ բազմիցս հանդիպել էին տարբեր միջոցառումների ժամանակ,որպեսզի նա օգնի մեզ: Եվ քանի որ նա բնակվում է ՌԴ-ի Մոսկվա քաղաքում, ապա նա հանձնարարեց մեզ «օգնելու» գործը իր ընկերներին՝ Տիգրան և Գագո անունով անձանց, որոնց գրասենյակը գտնվում էր Երվանդ Քոչար փողոցի վրա գտնվող «ԲԵԼԼԱ» հյուրանոցային համալիրի առաջին հարկում: Հուլիսի վերջին կանչեցին բանկ և տեղեկացրեցին ,որ եթե վերավարկավորում չանեմ,ապա գույքը կգնա աճուրդի: Վերը նշված անձինք Տիգրանը և Գագոն մեզ ասացին, որ եթե 20 օրվա ընթացքում մենք 30000 ԱՄՆ դոլար կարողանանք հավաքել և տալ իրենց,ապա նրանք կլուծեն այս խնդիրը Արա Վարդանյանի հոտ: Գումարի առաջին մասը փոխանցոց փեսաս, իսկ մյուս մասը՝ ես/ այդ գումարը հավաքելու համար վաճառվեց 2 բնակարան և գրավադրվեց ոսկի/: Պայմանավորվածության համաձայն գույքը պետք է անվանափոխվեր իմ անունով: Վարկային բաժնի պետը առաջին օրը չառարկեց, սակայն մյուս օրը Գագոն ինձ զանգահարեց և ասաց,որ մեկ ուրիշի անձնագիր է պետք և մեկ ժամ ժամանակ տվեց,որպեսզի ես այդ հարցը լուծեմ՝ այլապես բանկը կհրաժարվի այդ գործարքը կատարելուց:
Ես դիմեցի եղբորս՝ Հայկ Հակոբյանի օգնությանը: Աշոտ Եսայանը ուսումնասիրելով փաստաթղթերը պարզեց,որ եղբորս ցածր աշխատավարձը և գույք չունենալը չեն համապատասխանում իրենց պահանջներին:Սակայն արվեցին բազմաթիվ խախտումներ,փոփոխություններ: Աշոտ Եսայանը պահանջեց նաև մի քանի տեղեկանք (բոլոր կեղծված)շինծու գործարքը ամբողջականացնելու համար: Վերջում հավաստիացրեց, որ այդ տեղեկանքները պահվելու են բանկում:Այնուհետև նա փուլ առ փուլ գրեց բոլոր կատարվելիք գործողությունները և անհրաժեշտ գումարները/կից ներկայացված է/: Գումարը կազմեց մոտավորապես 2000 ԱՄՆ դոլար: Սպասարկման վարձին 100000 ՀՀ դրամին վճարման ժամանակ ավելացավ ևս 308.000 ՀՀ դրամ: Վարկը տրամադրվեց օգոստոսի 31-ին:
«ՆԱՇ» ՍՊԸ-ից առանձնացնելու համար 130.000 ԱՄՆ դոլար գնահատված գույքը ,վերավարկավորվեց 170.000 ԱՄՆ դոլարով: Նաև պահանջ ներկայացվեց կցել գույք, կամ տրամադրվելիք գումարի 30% չափով:Իմ բնակարանը/ 29քմ/,որը գտնվում է Երևան քաղաքի Հրաչյա Քոչար փողոցի 25 հասցում գնահատվեց 50.000 ԱՄՆ դոլարի չափով և գրավադրվեց ի ապահովումն Բաղրամյան 2շ. 80 տարածքի:Ամսական վարձը 2240 ԱՄՆ դոլարի չափով էր: Վարկային բաժնի պետը տեղեկացրեց նաև որ իմ գույքը «ՆԱՇ» ՍՊԸ-ց առանձնացնելու դեպքում ես պետք է վճարեմ մյուս 5 գույքերի մի քանի ամիսների տոկոսների տույժերը: Տիգրանի հետ խոսակցության ժամանակ պարզ դարձավ,որ նա նույնպես տեղյակ է այդ գումարի մասին:
Նա ասաց, որ գործարքը կայացել է օգոստոսին: Սեպտեմբեր և հոկտեմբեր ամիսների տոկոսների մարումը 6 գույքերի համար (մոտավորապես 9000 ԱՄՆ դոլար) Տիգրան Տեր-Պետրոսյանը կատարել է: Սակայն նոյեմբերից մինչև հունիս չի վճարել և գոյացել է պարտք (6 գույքերի տոկոսի տույժերը, ինչպես ինձ ասել էր Աշոտ Եսայանը): Նա հավելեց,որ այդ պարքի վերաբերյալ Արա Վարդանյանի հետ քննարկում եղել է: Նա ասել է ,որ այն կգանձեն Տիգրան Տեր-Պետրոսյանի մյուս գույքերի իրացման ժամանակ: Սակայն հունիս (1000 ԱՄՆ դոլար) և հուլիս (1000 ԱՄՆ դոլար) ամիսների պարտքը պետք է ես վճարեմ: Ես զանգահարեցի Աշոտ Եսայանին և պնդեցի,որպեսզի նա Արա Վարդանյանից ճշտի, թե ե՞րբ պետք է մարվի այդ գումարը: Մի քանի ժամ անց նա զանգահարեց և ասաց, որ Արա Վարդանյանը ասել է՝ վարկի ստացման օրը (Ա. Եսայանը ասաց ինձ նաև, որ ամեն օր այդ գումարի վրա 23 ԱՄՆ դոլար է ավելանում որպես տոկոս):
Օգոստոսի 31-ին վարկը ձևակերպվեց, իսկ գումարը կազմեց 2805 ԱՄՆ դոլար: Այնուհետև Ա.Եսայանը ասաց, որ վերը նշված գումարից բացի ես դեռ պետք է վճարեմ 2020 ԱՄՆ դոլար (հավելելով ևս մի նոր ստով ,որ դա վարկի որոշումը կայացնելու օգոստոսի 5-7-ը մինչև օգոստոսի 31-ը ընկած ժամանակահատվածում տրամադարված վարկից առաջացած տոկոսն է): Իմ գույքը (գնահատված լինելով իրենց ասելով 120-130.000 ԱՄՆ դոլար, որի փաստաթղթերը ես մինչ օրս չեմ տեսել) փաթեթի մեջ լինելով և օրական 0.1% տոկոսի ավելացման դեպքում չէր կարող մեկ ամսում 1000 ԱՄՆ դոլար կազմել: Նույն պատճառով էլ չէր կարող գոյանալ 21.000 ԱՄՆ դոլարի չափով նոյեմբերից մինչև հունիս 7 ամիս պարտքը:
Մեր ծանոթներից մեկը խորհուրդ տվեց դիմել իրենց բարեկամին՝ Աշոտ Բոլյան անունով: Ասելով,որ Աշոտը զբաղվում է նման գործերով և բավականաչափ հնարավորություններ և կապեր ունի նման հարցերը կարգավորելու համար: Մենք կապ հաստատեցինք Աշոտի հետ և քանի որ նա բնակվում է ՌԴ-ի Մոսկվա քաղաքում, ապա սեպտեմբերի 2-րդ կեսին մեկնեցինք այնտեղ: Նա ասաց,որ այս հարցը կարելի է շատ շուտ լուծել՝ ի հայտ բերելով բոլոր կատարված խարդախությունները, ինչպես նաև գտնել Տիգրան Տեր-Պետրոսյանին և նրանից ստանալ բոլոր յուրացված գումարները: Նա զանգահարեց Երևան ոմն Արայիկին և խնդրեց ,որպեսզի նա հանդիպում կազմակերպի իմ և Արա Վարդանյանի միջև:Մենք վերադառձանք Հայաստան և մի քանի օրից ես հանդիպեցի Արա Վարդանյանին:
Արա Վարդանյանը նախ հերքեց իր ծանոթության փաստը Տիգրան և Գագո անուններով երիտասարդների հետ (դա ակնհայտ սուտ էր,քանի որ նա չէր կարող չճանաչել Թևոս Սաֆարյանի տղաներին): Այնուհետև հայտարարեց ինձ, որ ես պարտք եմ բանկին 23.000 ԱՄՆ դոլար: Հետո լսելով իմ պատմածը, նախ հերքեց ամեն ինչ,ապա զանգահարեց Վարդգես Բադալյանին ճշտելու համար անհետացած 30.000 ԱՄՆ դոլարի ճակատագիրը:
Մի քանի օր անց Աշոտ Բոլյանը զանգահարեց ինձ և տեղեկացրեց, որ ես այլևս պարտք չունեմ: Ես բացատրեցի նրան, որ մեր նախնական պայմանավորվածության համաձայն գումարը պետք է վերադարձվեր և վերահաշվարկ կատարվեր:Սակայն նա ասաց, որ այդպես ստացվեց և մյուս օրը ես գնացի Աշոտ Եսայանի մոտ և պահանջեցի տրամադրել կտրոնը: Սակայն նա պատասխանեց, որ կտրոն չի կարող տրամադրել, քանի որ այդ գումարը 6 գույքերինն է: Եսայանը ասաց նաև որ Վարդանյանը 6 գույքերի համար այդ ամիսների ընթացքում վճարել է 86.000 ԱՄՆ դոլար: Մինչ այժմ ես պատասխան չունեմ այն հարցին, թե ինչու՞ էր պետք Վարդանյանին վճարել այդքան գումար Տիգրան Տեր-Պետրոսյանի գույքերի համար, որից 23.000-ը իր պնդմամբ՝ իմ գույքինն էր:
Ես Աշոտ Եսայանին հարցրեցի .«Եթե հիմա Տիգրան Տեր-Պետրոսյանի կինը ցանկություն հայտնի գալ ու հանել գույքերից մեկը,ապա նույնպես կարող է օգտվել այդ գումարից, որ ես տվել եմ» նա պատասխանեց, որ այո: Ինձ համար ակնհայտ դարձավ ,որ նշված բոլոր թվերն ու տոկոսները չեն համապատասխանում իրականությանը (վստահ եմ նաև,որ համապատասխան մարմինների կողմից ստուգումը կբացահայտի բազմաթիվ այն խախտումները, որոնց միջոցով և՛ Աշոտ Եսայանը և՛ Արա Վարդանյանը ՝ տեղյակ լինելով Տիգրան Տեր-Պետրոսյանի «գործարքներին» փորձում էին թեթևացնել նրա 5 գույքերի ծանրաբեռնվածությունը: Սակայն ինչո՞վ էր պայմանավորված նման «հոգատար» վերաբերմունքը Տիգրան Տեր- Պետրոսյանի նկատմամբ ՝ ես թողնում եմ, որպեսզի պարզեն այս գործը քննող մարմինները):
Աշոտ Բոլյանի հետ իմ նախնական պայմանավորվածության համաձայն ՝ բոլոր հարցերի կարգավորման դեպքում նա դառնալու էր համասեփականատեր Բաղրամյան 2շ 80 տարածքի /1/3 մասով/: Սակայն հոկտեմբերի մեր հանդիպումից հետո մինչև հուլիսի 4-ը ես չեմ տեսել նրան: Նա միայն զանգհարում և վստահեցնում էր,որ ամեն ինչ լավ է: Հոկտեմբեր ամսից մինչև մարտ ես վճարել եմ ամսական վարրձը/մոտավորապես 12.000 ԱՄՆ դոլար/: Այնուհետև իմ վարձակալները չկարողանալով վճարել դուրս եկան և առաջացան ժամկետնանց պարտավորություններ բանկում: Բոլոր նոր վարձակալների վերաբերյալ ես տեղյակ էի պահում նրան, խնդրում զանգահարել և պայմանավորվել,բայց նա պնդում էր,որ գալիս է և արդեն պայմանավորվածություններ ունի:Չորս ամսվա ընթացքում առաջացավ պարտք բանկում: Հուլիսի 4-ին Աշոտ Բոլյանը զանգահարեց և ասաց ,որ չի պատրաստվում գալ,տարածքը իրեն պետք չէ և գումար էլ չունի հարցերը կարգավորելու համար:Ինչպես հետագայում պարզվեց նրա բոլոր պնդումները բանկի ղեկավարության հետ պայմանավորվածությումմեր ունենալու մասին՝ սուտ էին»:
Այժմ Տիգրան Տեր-Պետրոսյանը փախուստի մեջ է, իսկ իմ բազմաթիվ փորձերը «ՎՏԲ Հայաստան բանկ» ՓԲԸ-ից ստանալու իմ փաստաթղթերը որպեսզի պատկերացում կազմեմ գույքի գնահատման կամ տրամադրված գումարի չափի և ստացողների վերաբերյալ՝ ապարդյուն են: «Զարգացման Հայկական բանկ» ԲԲԸ-ն մեր հարցման պատասխանեց սնանկության վարույթի կիրառմամբ և սնանկության կառավարչի նշանակմամբ: 29.09.2016թ.-ին տրված հաղորդմանը մինչ օրս պատասխան չի ստացվել:
Խնդրում եմ Ձեր անմիջական միջամտությունը քրեական գործ հարուցելու , մեղավորներին պատժելու, ճշմարտությունը բացահայտելու և արդարությունը վերականգնելու հարցում, քանի որ ես լինելով կին, այն էլ միայնակ, անզորեմ պայքարելու վերը նշված անձանցով պայմանավորված կլանի՝ «կույրաղիքի» դեմ:
Կրկին անգամ խնդրում եմ Ձեր հսկողությունը և աջակցությունը՝ Մեծարգո նախագահ, քանի որ վստահ եմ , որ Դուք կանեք ամեն հնարավորը իրականության վերհանման համար, վստահում եմ Ձեզ և ի վերջո արդարության վերականգմանը, քանի որ այս խումբը նախապես պլանավորված, նախագծված գործողություններով ունեզրկել է ինձ, և հասցրել ծայրահեղ աղքատության:
Կանխավ շնորհակալ եմ
Հարգանքներով՝ Վարդուհի Սարոյան
26.10.2016թ.