|
Փոխարժեքներ
29 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.78 |
| EUR | ⚊ | € 446.44 |
| RUB | ⚊ | ₽ 4.7824 |
| GBP | ⚊ | £ 509.98 |
| GEL | ⚊ | ₾ 140.95 |
Ավստրիայի նախագահի թեկնածու Ալեքսանդր Վան դեր Բելենը Թուրքիայի եվրաինտեգրման խնդրի վերաբերյալ ուշագրավ հայտարարություն է արել: Թուրքական Hürriyet թերթի կայքի տեղեկացմամբ՝ նա մասնավորապես նշել է, որ Թուրքիա -Եվրամիություն (ԵՄ) բանակցությունները պետք է շարունակել, սակայն այս պահին Թուրքիայի ԵՄ անդամակցության մասին խոսելը ժամանակի անիմաստ վատնում է:
Ըստ Ermenihaber-ի՝ ավստրիացի գործիչը տեսակետ է հայտնել, որ Թուրքիան տեսանելի ապագայում ԵՄ անդամ չի դառնա: «Իմ նախագահության ընթացքում դա միանշանակ չի լինի»,- ընդգծել է Բելենը:
Քաղաքական գործիչը նշել է, որ Թուրքիան բուֆերային դեր է կատարում Եվրոպայի և խնդրահարույց Միջին Ասիայի միջև և կշարունակի լինել Եվրամիության հարևանը: Բելենը ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ ո\'չ Թուրքիան, ո\'չ էլ ԵՄ-ն չեն ցանկանա ռիսկի ենթարկել առկա տնտեսական հարաբերությունները:
Հավելենք, որ Ավստրիայում նախագահական ընտրությունները նախատեսված են հոկտեմբերի 2-ին: Թեկնածուներն են «Ազատություն» կուսակցության ներկայացուցիչ Նոբերթ Հոֆերը և «Կանաչների» կուսակցության ներկայացուցիչ Ալեքսանդր Վան դեր Բելենը: