Հինգշաբթի օրը, երբ Էրդողանը հանդիպումներ էր ունենում Լիբանանի ղեկավարության հետ՝ «քննարկելով և ձեռք բերելով երկկողմ առևտրային և ռազմական հարաբերությունները ամրապնդող պայմանավարովածություններ», Բեյրութում հայկական ավանդական երեք կուսակցությունների, հայ համայնքի մասնակցությամբ, մեծ հանրահավաք է անցկացվել, մեծաթիվ հանրահավաք անցկացվել է նաև քաղաքի գլխավոր՝ Նահատակաց հրապարակում: Այն ժամանակ, երբ Բեյրութի փողոցներում պատռվում էին Էրդողանի նկարով պաստառները, Թուրքիայի վարչապետը «ներխուժած» արաբական աշխարհին կոչ էր անում ստեղծել յուրօրինակ «շենգենյան գոտի», իսկ Լիբանանին անձամբ երաշխավորում՝ «Եթ Իսրայելը Լիբանանի նկատմամբ պատերազմ սկսի, Թուրքիան չի լռի»: