Փոխարժեքներ
05 12 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 402.72 |
EUR | ⚊ | € 422.9 |
RUB | ⚊ | ₽ 3.85 |
GBP | ⚊ | £ 510.09 |
GEL | ⚊ | ₾ 141.56 |
Նոյեմբերի 19-ին ԼՂՀ Պաշտպանության բանակի հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տակ գտնվող առաջնային բնագծում մահվան ելքով տեղի ունեցած միջադեպից հետո այսօր ԼՂՀ Ազգային ժողովի առաջին նիստն էր, որի ընթացքում սակայն ոչ ոք չհիշեց էլ այդ միջադեպի մասին: Այդ մասին ժողովրդի ընտրյալները չխոսեցին նաեւ կառավարության հարց ու պատասխանի ժամանակ, չնայած նրան, որ հասարակության տարբեր շրջաններում միջադեպը մինչ օրս թեժ քննարկումների առարկա է:
ԵՐԿԻՐԻ թղթակիցը կառավարության հարց ու պատասխանից անմիջապես հետո միջադեպի վիրավորների վիճակի մասին փորձել է տեղեկություններ իմանալ ԼՂՀ ՊԲ հրամանատարի առաջին տեղակալ-շտաբի պետ Լեւոն Մնացականյանից, սակայն նա հրաժարվել է նշելով. «Մենք շատ զբաղված ենք»:
Միջադեպի արդյունքում վիրավորված 4 զինծառայողների վիճակի մասին մեզ հաջողվեց տեղեկություններ իմանալ ԼՂՀ ՊԲ լրատվության եւ քարոզչության բաժնի պետ Սենոր Հասրաթյանից, ում խոսքերով, զինծառայողներից մեկի վիճակը ծանր էր, եւ նրան տեղափոխել են Երեւան: Իսկ մյուս 3-ի վիճակը բավարար է, եւ այժմ գտնվում են Ստեփանակերտի հոսպիտալում: