|
Փոխարժեքներ
08 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.34 |
| EUR | ⚊ | € 402.61 |
| RUB | ⚊ | ₽ 4.4001 |
| GBP | ⚊ | £ 482.64 |
| GEL | ⚊ | ₾ 138.95 |
Ընդդիմությունը Թբիլիսիում՝ խորհրդարանի շենքի մոտ, կազմակերպել է «Ժողովրդական հավաք» անունով բողոքի ակցիա: Ինչպես հաղորդում է Грузия Online-ը, հավաքվածները փակել են Ռուսթավելու պողոտան:
Ակցիայի մասնակիցները մտադիր են անվստահություն հայտնել երկրի ղեկավարությանը և քննարկել իշխանափոխության ուղիները: ՙ«Ժողովրդական հավաք» կազմակերպիչներից մեկը խորհրդարանի նախկին խոսնակ, «վարդերի հեղափոխության» ժամանակ նախագահի զինակից Նինո Բուրջանաձեն է:
Ընդդիմությոնը մտադիր է Թբիլիսիից և մարզերից իրենց շուրջ հավաքել մոտ 13.000 մարդ. նրանց թիվն հիմա՝ մի քանի հազար է:
Ոստիկանությունը առայժմ չի միջամտում: