կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2010-11-24 07:15
Տնտեսական

Երևանում բացվել է ավտոմարտկոցների գործարան

Երևանում բացվել է ավտոմարտկոցների գործարան

Երևանում հանդիսավորապես բացվել է «Էլբատ» գործարանը: Արտադրվելու է ավտոմոբիլային մարտկոցներ: Տարեկան արտադրվելու է 300 հազար մարտկոց:

 

Գործարանի բացմանը մասնակցել է նախագահ Սերժ Սարգսյանը:

 

Բաժնետոմսերի 51 տոկոսի բաժնետերը գերմանական «Քրոնիմետ Մայնինգ» կազմակերպությունն է, 49 տոկոսը` հայկական կողմը: Ըստ հայ բաժնետիրոջ, 2008-2010թթ. ընթացքում կատարվել է շուրջ 17,5 մլն եվրոյի ներդրում, որն ավելանալու է և հասնելու մինչև 20 մլն-ի: Ձեռնարկությունում բացվել է 145 աշխատատեղ` 206 հազար դրամ միջին աշխատավարձով: Աշխատտեղերի թիվը առաջիկայում կհասնի 170-ի: Ձեռնարկության արտադրած մարդատար և բեռնատար մեքենաների մարտկոցների իրացման հիմնական շուկան Հայաստանն է:


Սարքավորումները ձեռք են բերվել Իտալիայից, Ավստրիայից, Գերմանիայից, ԱՄՆ-ից, Ֆրանսիայից: 17,5 մլն եվրո կազմող ներդրումներից 16 մլն-ը սարքավորումների արժեքն է: Ձեռնարկության արտադրանքը հաջողություն կունենա Վրաստանի, Ռուսաստանի շուկայում, ներկայումս աշխատանքներ են տարվում նաև եվրոպական շուկա դուրս գալու ուղղությամբ: