Փոխարժեքներ
04 03 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 393.69 |
EUR | ⚊ | € 411.09 |
RUB | ⚊ | ₽ 4.4047 |
GBP | ⚊ | £ 497.94 |
GEL | ⚊ | ₾ 141.36 |
Միխայիլ Գորբաչովի ղեկավարած «Կանաչ խաչ» հիմնադրամը գումարներ կհատկացնի Հայաստանի Սպիտակ քաղաքում հելիոսարքավորումների (արեւից էներգիա ստացող) գործարան կառուցելու համար:
Ինչպես լրագրողներին այսօր հայտնել է տեխնիկական գիտությունների դոկտոր, հելիոֆիկացիայի ծրագրերի ղեկավար Վահան Համազասպյանը ծրագիրը Հայաստանին կօգնի հաղթահարել տնտեսական ճգնաժամը, քանի որ նմանատիպ սարքավորումներ աշխարհի ոչ մի երկրում չեն արտադրվում, իսկ պահանջարկը հսկայական է:
«Հայաստանի կառավարությունից առայժմ ոչ մի օգնություն չենք ստանում: Օրինակ` Արթուր Բաղդասարյանի ղեկավարած Անվտանգության խորհուրդը վերջերս հաստատել է էներգետիկ անվտանգության մասին ռազմավարական ծրագիրը, որում խոսք անգամ չկա հելիոսարքավորումների արտադրության մասին»,- բողոքել է գիտնականը:
Նախնական ներդրման չափը 8 մլն դոլար է: Գործարանը կառուցվելու է Սպիտակի վերելակաշինական նախկին գործարանի շենքի հիման վրա:
Վ. Համազասպյանը նաեւ նշել է, որ գործարանը օրական կարտադրի տարբեր հզորության (3-32 կՎտ) 1000 սարք: 32 կՎտ հզորությամբ սարքը բավարար է գյուղացիական մեկ տնտեսությունն ամբողջովին էլեկտրիֆիկացնելու համար:
Ներկայումս բանակցություններ են տարվում Մոզամբիկի եւ Բրազիլիայի հետ` այդ սարքավորումների արտահանումը կազմակերպելու համար: