Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր մայրաքաղաքում այցելել է Հայաստանի դեղարտադրության առաջատար «Լիկվոր» ՓԲԸ-ի նորակառույց գործարան:
Հանրապետության ղեկավարը ներկա է գտնվել գործարանի բացման արարողությանը, շրջայց կատարել գործարանում և ծանոթացել «Լիկվորի» արտադրական հնարավորություններին ու ծրագրերին. տեղեկացնում է ՀՀ նախագահի մամուլի գրասենյակը:
Գործարանի կառուցմանն աջակցել են 2005-ից թվականից ընկերության բաժնետեր դարձած Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը և ՀՀ կառավարությունը: Շինարարությունն ավարտին է հասցվել ՀՀ կառավարության հակաճգնաժամային ծրագրի շրջանակներում: Արտադրական շենքի կառուցման և ժամանակակից սարքավորումների ու համակարգերի ձեռքբերման, տեղադրման համար ներդրվել է շուրջ 4.5 մլն ԱՄՆ դոլար:
Արտադրությունն իրականացվում է իտալական, գերմանական և ավստրիական առաջատար տեխնոլոգիաներով: Նոր գործարանը տարածաշրջանում կգործի եվրոպական GMP ստանդարտի պահանջներին համապատասխան, ինչը հնարավորություն կտա ընդլայնելու արտահանվող երկրների շրջանակը, մեծացնելու արտադրանքի ծավալը, ավելացնելու աշխատակիցների թիվը, ինչպես նաև շարունակելու հետազոտական աշխատանքները նոր դեղամիջոցների արտադրության բնագավառում: