Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Երևանի «Միկա»-ն Կիպրոսում իր առաջին ստուգողական հանդիպումն անցկացրեց՝ մրցելով հարավկորեական «Դեգու» թիմի հետ: Արամ Ոսկանյանի գլխավորած թիմը 2-1 հաշվով հաղթանակ տոնեց:
Հաշիվը 3-րդ րոպեին բացեց Արմեն Պետրոսյանը, իսկ 57-րդ րոպեին այն կրկնապատկեց Ալեքսը: Խաղավարտից 4 րոպե առաջ «Դեգու»-ին հաջողվեց կրճատել հաշիվը:
«Միկա»-հանդես եկավ հետեւյալ կազմով` Գեւորգ Կասպարով (Արմեն Ֆիշյան, 46), Վարդան Մովսիսյան, Ալեքս Էնրիկե դա Սիլվա (Գեւորգ Պողոսյան, 72), Անդրանիկ Ոսկանյան, Գեւորգ Պողոսյան (Գոռ Պողոսյան, 46), Արմեն Պետրոսյան (Սարգիս Շահինյան, 46), Սարգիս Կարապետյան (Արթուր Գրիգորյան, 46), Արթուր Ադամյան (Ալիկ Առաքելյան, 46), Ռաֆայել Ղազարյան (Հայկ Ոսկանյան, 46), Դավիթ Գրիգորյան (Դավիթ Մինասյան, 46), Տիգրան Բարսեղյան (Վլադիմիր Ուլուխանյան, 65): Այս մասին հաղորդում է երևանյան ակումբի մամուլի ծառայությունը: