Այսօր Թուրքիա է մեկնել մեր երկրի պաշտպանության նախարարության տեսչական խումբը` Եվրոպայում սովորական զինված ուժերի մասին պայմանագրով նախատեսված տեսչություն անցկացնելու նպատակով: Տեսչության նպատակն է Բայազետ քաղաքում տեղակայված զորամասում ստուգել պայմանագրով սահմանված սպառազինության և ռազմական տեխնիկայի քանակական սահմանափակումների պահպանումը:
Սա հայկական տեսչական խմբի երկրորդ այցն է Թուրքիա: Այս տարվա մարտին հայկական խումբը 1999թ. Վիեննայի փաստաթղթով նախատեսված տեսչական ստուգումներ է անցկացրել Սարիղամիշի, Կարսի, Արդահանի և Իգդիրի զորամասերում: Վիեննայի Փաստաթղթին հակասող փաստեր չեն գրանցվել:
Այս նասին հայտնում է ՀՀ Պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը: