Ամուսնական այս զույգը հարցում է անցկացնում ինտերետում՝ դադարեցնե՞լ 16-շաբաթական հղիությունը, թե՞ ոչ: Նրանք ասում են, որ հարցումը կատակ չէ և շատ լուրջ են վերաբերվում հղիության ընդհատմանը: Հարցման մասնակիցների 81 տոկոսը կողմ է, որ հղիության շարունակմանը, 19 տոկոսը՝ հղիության ընդհատմանը: Զույգը 10 տարվա ամուսնական կյանքի ընթացքում երկու անգամ ընդհատել է հղիությունը, քանի որ համոզված չեն`պատրա՞ստ են ծնող դառնալ, թե՞ ոչ: ԱՄՆ Մինեսոտա նահանգում ապրող զույգը հարցումն անցկացնում են իրենց կայքում՝ www.birthornot.com: Քվեարկությունը շարունակվելու է մինչև դեկտեմբերի 7-ը: