|
Փոխարժեքներ
09 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.21 |
| EUR | ⚊ | € 443.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.8108 |
| GBP | ⚊ | £ 511.13 |
| GEL | ⚊ | ₾ 141.5 |
Եգիպտոսի կառավարությունը կոչ է արել կանանց հետաձգել հղիությունը` կորոնավիրուսի շարունակական համաճարակի պատճառով:
Հունիսի 29-ին Եգիպտոսի առողջապահության նախարարությունը հայտարարություն է տարածել, որում կանանց կոչ է անում խուսափել հղիությունից, քանի որ դա կարող է թուլացնել նրանց իմունային համակարգը: Նշվում է, որ կատարվել են նոր հայտնագործություններ, որոնք կապում են կորոնավիրուսը արյան խցանումների հետ, որոնք կարող են ազդել պլասենցայի և պտղի սնուցման վրա:
«Հակաբեղմնավորիչները կարող են օգտագործվել հղիությունը ժամանակավորապես կանխելու համար», - ասվում է հայտարարության մեջ՝ առաջարկելով այն մեթոդները, որոնք հեշտությամբ մատչելի և էժան են:
Քննադատները ասում են, որ նման նախազգուշացումը պետք է որ ավելի վաղ հնչեր: