կարևոր
0 դիտում, 14 տարի առաջ - 2010-11-18 15:06
Տնտեսական

Արցախում թռչնամիսը ավելի անվտանգ է

Արցախում թռչնամիսը ավելի անվտանգ է
Հավերի առանձին անկումներ են գրանցվել միայն հանրապետության Ասկերանի շրջանում: Yerkir-ի թղթակցի հետ զրույցում ԼՂՀ գյուղատնտեսության նախարարության անասնաբուժական եւ անասնապահական պետական տեսչության պետ Տիգրան Առստամյանը տեղեկացրել է, որ Ասկերանի շրջանում բնակիչները Հայաստանից բերված հավի ճտեր են գնել, ինչն էլ անկման պատճառ է դարձել: Նա բնակիչներին խորհուրդ է տալիս հավեր գնելու դեպքում վաճառողից պահանջել անասնաբուժական տեղեկանքը` տարբեր վարակներից խուսափելու համար: Տիգրան Առստամյանի հավաստմամբ`ի տարբերություն ՀՀ-ի, այստեղ պետական միջոցներով համապատասխան պատվաստումներ են կատարվում, ինչը թույլ է տալիս խուսափել տարբեր հիվանդություններից եւ վերոնշյալ մասսայական անկումից: