կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2010-11-23 08:53
Տնտեսական

Սևանի թունելում երթևեկությունն ավելի անվտանգ կլինի

Սևանի թունելում երթևեկությունն ավելի անվտանգ կլինի
Ավարտվել են Երևան-Սևան-Իջևան միջպետական ավտոճանապարհի վրա գտնվեղ Սևանի թունելում երթևեկության անվտանգությունը բարելավելու շինարարական աշխատանքները: Երթևեկության բաժանման գոտում տեղադրվել են լուսանդրադարձիչներ, իսկ անվտանգության ապահովման նպատակով թունելն ամբողջությամբ տեսանելի և վերահսկելի դարձնելու համար տեղադրվել և գործում են 14 տեսախցիկներ:Տեսանյութերը պարբերաբար կվերլուծվեն և անհրաժեշտության դեպքում կտրամադրվեն համապատասխան մարմիններին: