ՀՀ Էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության վարչության պետ Մեխակ Ապրեսյանի համոզմամբ` «Տաթևի թևեր» նախագիծը կնպաստի Հայաստանում զբոսաշրջության ծավալների ավելացմանը: Դրան կնպաստի նաեւ այն, որ Տաթևի մասին պատմող 5 րոպեանոց երկու հոլովակ է նկարահանվել և ցուցադրվել «Եվրանյուզ» հեռուստաընկերությամբ, ինչն արժեցել է շուրջ 130. 000 եվրո: Հայաստանն արտերկրում ճանաչելի դարձնելու նպատակով ճանաչողական այցով Հայաստան են հրավիրվել 25 հեռուստաընկերությունների ներկայացուցիչներ: Այդ այցը կազմակերպելու համար պետությունը ծախսել է շուրջ 28 մլն դրամ: