|
Փոխարժեքներ
17 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.99 |
| EUR | ⚊ | € 441.32 |
| RUB | ⚊ | ₽ 4.8785 |
| GBP | ⚊ | £ 509.41 |
| GEL | ⚊ | ₾ 141.01 |
Mediaport տելեգրամյան ալիքը գրել է, որ Վիվառոյի Վիգենը 200.000-ական ԱՄՆ դոլար է տվել Ալեն Սիմոնյանին ու Բաբկեն Թունյանին՝ ինտերնետ շահումով խաղերի և տոտալիզատորի գովազդն արգելող օրենքն անցկացնելու համար
Օրենքով նախատեսվում է արգելել տոտալիզատորի, շահումով խաղերի ցանկացած տեսակի գովազդ՝ ռադիոյով, հեռուստատեսությամբ և համացանցով։
Բանն այն է, որ «Վիվարո» ընկերության սեփականատեր Վիգեն Բադլայանին՝ Վիվառոյի Վիգենին, արդեն հաջողվել է մենաշնորհ հաստատել ոլորտում, հիմա էլ գովազդի արգելք մտցնելով՝ փորձում է մյուս ընկերություններին առհասարակ դուրս մղել շուկայից։
Ի դեպ, օնլայն կազինոները «չարիք» համարող Նիկոլ Փաշինյանի ղեկավարման շրջանում Երևանի կենտրոնն ու արվարձանները ողողվել են բացառապես «Վիվառո»-ի գովազդային վահանակներով։
Իսկ Վիգեն Բադալյանը հանդիսանում է Փաշինյանի մերձավոր օլիգարխը։ Նաև նա է ֆինանսավորում Նիկոլ Փաշինյանին աջակցող ֆեյքային բանակներն ու հոգում է իշխանության մյուս ծախսերը։