Փոխարժեքներ
22 02 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 394.41 |
EUR | ⚊ | € 412.67 |
RUB | ⚊ | ₽ 4.4576 |
GBP | ⚊ | £ 498.77 |
GEL | ⚊ | ₾ 140.79 |
Այսօր «հին Նոր տարին» է: Սովորաբար հենց այսօր են ամփոփվում անցած տոները, ավարտվում է տոնական տրամադրվածությունը, եւ մտնում ենքնոր բացված տարվա հարահոս: Yerkir.am-ն ամփոփեց, թե մոտավորապես ինչ արժեցան Ամանորի սեղանները միջին վիճակագրական հայ ընտանիքների համար' ի մի բերելով սեփական գնումների արդյունքում ստացված տվյալները: Ընդ որում' երբ որեւէ ապրանքատեսակի գնային սահմանը բավականին լայն ընդգրկում ուներ, նշել ենք պատահած ամենաէժան գինը կամ գնային սահմանը: Ընդհանուր առմամբ, նշված են շուկայի միջին գները:
Նշենք նաեւ, որ ստորեւ բերված ինֆոգրաֆիկայում նշված են ապրանքների ու մթերքների 1 միավորի արժեքները միայն: Ըստ այդմ' ամանորյա ապրանքների մեկական միավորները գնելու համար պահանջվում էր մոտ 110 հազար դրամ: Սակայն իրականում ընտանիքները յուրաքանչյուր ապրանքից մեկից ավելի միավորներ են գնում, օրինակ' մեր նյութում խոզի բդի համար գրել ենք 3000 դրամ' 1 կգ-ի արժեքը. Սակայն ամենափոքր' 5 կգ-անոց բուդն արժեր 15 հազար դրամ, գազավորված ըմպելիքները, հանքային ջրեր կամ օղի գնում են մի քանի միավոր եւ այլն...
Մի խոսքով' ամանորյա միջին տոնական սեղանը 3-4 հոգանոց ընտանիքի համար արժեցել է մոտ 150-200 հազար դրամ` խիստ խնայողաբար գնումներ կատարելով հանդերձ...
![]() |