|
Փոխարժեքներ
06 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.81 |
| EUR | ⚊ | € 405.3 |
| RUB | ⚊ | ₽ 4.2671 |
| GBP | ⚊ | £ 478.42 |
| GEL | ⚊ | ₾ 139.08 |
ԱԺ նիստում, երբ քվեարկության դրվեց «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» և «Գովազդի մասին» ՀՀ օրենքներում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին օրինագիծը, ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը քսան րոպե ընդմիջում վերցրեց: Սակայն մինչ այդ ԱԺ-ն ձայների մեծամասնությամբ ընդունեց Հանրային հեռուստաընկերության եթերում առևտրային գովազդն արգելելու մասին օրենքի նախագիծը:
Նշենք, որ մինչեւ քվեարկությունը ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը հայտարարեց, որ իրենք ձեռնպահ են քվեարկելու, եւ եւս մեկ անգամ հիշեցրեց, որ գովազդային շուկան մենաշնորհված է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանի կողմից: Այն պահին, երբ պատգամավորը տվեց Միքայել Մինասյանի անունը, ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը պահանջեց անջատել Զուրաբյանի խոսափողը: