կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-01-19 13:53
Հասարակություն

Դեղագործության ոլորտում մենաշնորհ չկա. Դեղարտադրողների միության նախագահ

Դեղագործության ոլորտում մենաշնորհ չկա. Դեղարտադրողների միության նախագահ

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ՀՀ դեղարտադրողների և դեղ ներմուծողների միության նախագահ Սամվել Զաքարյանը խոսել է դեղարտադրության և դեղերի ներմուծման ոլորտից:Վեջին կիսամյակի տվյալներով դեղագործական ոլորտի տեղական արտադրությւոնը աճել է 32 տոկոսով, արտահանումն էլ աճել է 26 տոկոսով, ինչը նշանակում է, որ դեղագործական ոլորտը կայուն աճ է արձանագրում: Տեղական դեղ արտադրության 50 տոկոսն արտահանվում է: Ինչ վերաբերում է մարտահրավերներին, ապա դրանից մեկը ԵՏՄ հետ կապված հարցերն են, որովհետև դեղագործական ոլորտի օրենքների  համահարթեցումը սկսվում է 2015թ հունվարի 1-ից, կան  նաև ներքին մարտահրավերներ, քանի որ տեղական արտադրողները կարիք ունեն կառավարության կողմից օժանդակությանը:

Այն հարցին, թե ինչու՞ են բժիշկները խորհուրդ տալիս դուրս գրվող դեղը գնել ոչ թե հայկական արտադրության այլ արտասահմանյան ընկերության արտադրության, Սամվել Զաքարյանը պատասխանեց. «Տեղական արտադրողների արտադրանքը ոչ մի ձև չի զիջում արտասահմանյան ընկերությւոնների արտադրանքին, որովհետև թե դրսից ներմուծվող դեղը, թե տեղում արտադրվող դեղը անցնում են նույն փորձագիտությունը»:

Իսկ հարցին, թե արդյոք՞ մենաշնորհային վիճակ չի առաջացնում այն փաստը, որ դեղ ներկրում են երկու ընկերություններ` «Նատալի ֆարմ»-ը և «Ալֆա ֆարմ»-ը, իսկ վերջերս «խոզի գրիպ»-ի հետ կապված «Տամիֆլյու» դեղը ներկրում էր միայն «Նատալի ֆարմ» ընկերությունը, Սամվել Զաքարյանը  պատասխանեց, որ դեղագործական ոլորտը Հայաստանում չունի մենաշնորհներ, քանի որ դեղ ներմուծող կազմակերպությունները 43 են:

«Եթե «Տամիֆլյու»ն պայմանագիր ունի «Նատալի ֆարմ»-ի հետ, ապա վերջինս էլ ներմուծում է այդ դեղը»: Ինչ վերաբերում է  մենաշնորհներին, ապա այդ ընկերությունները ոչ թե մենաշնորհային են, այլ խոշոր ներմուծողներ են»,- ասաց Սամվել Զաքարյանը: