Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
6-րդ օրն է՝ դիվերսիոն խումբ կամ ահաբեկիչներ են ներթափանցել ՀՀ տարածք, փոխանակ անեն այն, ինչ օրենքով պահանջվում է՝ այդ խմբերին չեզոքացնեն, հայտնվել ենք մի իրավիճակում, որը շատ նման է Քենեդիի հայտնի խոսքերին՝ ըստ Yerkir.am-ի ասաց Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի տնօրեն Թևան Պողոսյանը մամուլի ասուլիսում:
Նա պատմեց Քենեդիի պատմությունը․ իր երդմնակալության օրը Քենեդին հայտարարեց՝ Աստված տա Ամերիկան երբևէ չվախենա բանակցություններից և հանկարծ այնպես չլինի, որ բանակցի վախից դրդված:
Պողոսյանը համարում է, որ այսօր Հայաստանը երկրորդ իրավիճակում է:
«Մինչև սեպտեմբերի 27-ը ՀՀ-ն երբևէ չի վախեցել բանակցություններից, դրանից հետո բանակցում է վախից դրդված»,-ասաց նա:
Պողոսյանը համարում է, որ ունենք կաթվածահար պետություն, որն ունակ չէ ապահովել երկրի, ամբողջ հասարակության անվտանգությունը․ ՀՀ գլխավոր օրենքները, ըստ նրա, չեն կատարվում, հատկապես Զինված ուժերի պարտականությունները:
«Վերջին 6 օրերի ընթացքում ՀՀ պետական համակարգը չկարողացավ ոչ մի ձևով հանրության հետ շփվել, և մեր թշնամիները հիբրիդային հարվածներ հասցրին մեզ: Ասում էին, որ մեր Զինված ուժերը վերականգնված են, իսկ, կներեք, ինչո՞ւ չեն կատարում իրենց թիվ մեկ խնդիրը, որ ապահովեն ՀՀ սահմանների անձեռնմխելիությունը և տարածքային ամբողջականությունը»,-ասաց նա:
Թևան Պողոսյանի դիտարկմամբ՝ այսօր ՀՀ-ն, որպես հանրապետություն, կաթվածահար վիճակում է. չի աշխատում ոչ մի պետական ինստիտուտ, միակ պետական ինստիտուտը, որ աշխատում է՝ ՄԻՊ-ն է, այն էլ չունի լիազորություններ, որ հրաման տա:
Թևան Պողոսյանի համար անհասկանալի է, թե ինչո՞ւ որպես միջնորդ բանակցություններին պետք է մասնակցի ոչ թե 102-րդ ռազմաբազայի հրամանատարը, այլ Արցախի Հանրապետության ռուսական զորքերի հրամանատարը:
«Եթե դա ՌԴ-ի հետ համագործակցության շրջանակներում է, ապա այս տարածաշրջանի ամբողջ պատասխանատուն Հարավային Կովկասի տարածաշրջանային զորքերն են, ուրեմն դրանց հրամանատարը պետք է լիազորվեր»,-նշեց նա:
Պարտված իշխանություններն ունեն ստանձնած ինչ-որ պարտավորություններ կամ բանավոր համաձայնություններ, որ չեն կատարել, կարծում է Թևան Պողոսյանը, և հիմա Ադրբեջանը փորձում է դրանց հետևից գնալ ու անել:
«Օբյեկտիվ հարցադրում կարող է լինել՝ եթե Շուռնուխի և Որոտան գյուղի ինչ-որ կետեր դուք ինչ-որ քարտեզով համաձայնվել եք՝ հետ եք քաշվել, էդ քարտեզը միայն այդ գյուղերի մասի՞ն էր, թե՞ դրանում ՀՀ-ն էր: Եթե ընդունում էիք հիմա այդ քարտեզը, ինչո՞ւ մնացած տեղերում դրանով չեք առաջնորդվում: Եթե դա ՀՀ տարածքն է, ինչո՞ւ զինված ուժերը չեն կատարել իրենց պարտականությունը»,-ասաց նա:
Թևան Պողոսյանը կարծում է՝ բազմաթիվ հարցերի պատասխաններ դեռ պիտի ստանանք։
«Փետրվարից հետո ունենք զինվորականներ, որ իրենց խոսքը չեն կարող տեղ հասցնել: Սյունիքում տեղական հրամանատարները ի՞նչ էին անում, որ միանգամից իրենց խնդիրը չէին կատարում: Տեղական հրամանատարը գիտի՝ դա իր կետն է և պիտի ոչնչացնի թշնամուն, որից հետո զեկուցի: Հիմա մեզ մոտ զեկույցներով գնացել է վերև, ասել են՝ ոչ մի բան չանեք, կամ մենք վստա՞հ ենք, որ իրենց նախօրոք չեն ասել՝ որևէ գործողություն չձեռնարկեք»,-ասաց նա:
Մանրամասն՝ տեսանյութում․