կարևոր
1231 դիտում, 5 ժամ առաջ - 2025-05-01 21:54
Հասարակություն

Սարյան փողոցում պայթյունի հետեւանքով մի քանի մեքենա են վնասվել. նոր մանրամասներ

Սարյան փողոցում պայթյունի հետեւանքով մի քանի մեքենա են վնասվել. նոր մանրամասներ

Երեւանի Սարյան փողոցում այսօր երեկոյան տեղի ունեցած պայթյունի հետեւանքով երթևեկությունը մոտ 800 մետր հատվածում դադարեցվել է։

«Opel Combo» մակնիշի ավտոմեքենայի գազաբալոնի պայթյունի հետևանքով վնասվել են մի քանի ավտոմեքենաներ,  այդ թվում՝ «Porsche Cayenne», «BMW X5», «Toyota Camry», մեկ այլ էլեկտրական ավտոմեքենա և ևս 2-ը, որոնց մակնիշները պարզվում են։

Ըստ նախնական տեղեկությունների պայթյունի հետևանքով 1 հոգի տեղափոխվել է հիվանդանոց:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ պայթյուն է եղել Երևան քաղաքի Սարյան փողոցում. կան տուժածներ: