Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հույս ունի սպառազինության վերահսկման ոլորտում Ռուսաստանի հետ համաձայնության հասնել, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն` հղում անելով «C-Span» հեռուստաալիքի հետ նախագահի հարցազրույցի ժամանակ արված հայտարարւթյանը:
Նա մասնավորապես նշել է. «Կարծում եմ` մենք Ռուսաստանի հետ գործարք կկնքենք, որով սպառազինության վրա հսկողություն կունենանք»:
Ավելի վաղ Թրամփի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը հայտարարություն էր տարածել, ըստ որի` ռազմավարական հարձակողական սպառազինության կրճատման մասին պայմանագիրը`СНВ-3-ը, որի գործողության ժամկետը լրանում է 2021 թվականին, քիչ հավանական է, որ երկարացվի դրանում առկա մի շարք թերությունների պատճառով: Պաշտոնյան հաստատել էր այն փաստը, որ ԱՄՆ-ը նախատրամադրված է այս ոլորտում նոր համաձայնագիր կնքելու տեսլականին, որը կներառեր Ռուսաստանին և Չինաստանին:
Հիշեցնենք` վերոհիշյալ պայմանագիրը ստորագրվել է 2010 թվականին: Այն Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև սպառազինության սահմանափակման մասին միակ գործող պայմանագիրն է: