Միասին կարող ենք
կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2017-02-02 23:00
Աշխարհ

«Աշխարհը դժբախտության մեջ է, սակայն մենք մտադիր ենք դա շտկել». Թրամփ

«Աշխարհը դժբախտության մեջ է, սակայն մենք մտադիր ենք դա շտկել». Թրամփ

Աշխարհը դժբախտության մեջ է, սակայն մենք մտադիր ենք դա շտկել։ Այս մասին հայտարարել է Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը ավանդական Ազգային աղոթքի նախաճաշի ժամանակ, հաղորդում է Reuters–ը։

«Աշխարհը վտանգված է, բայց մենք մտադիր ենք դա շտկել։ Դա հենց այն է, ինչ ես անում եմ՝ ուղղում եմ սխալները», – ասել է Թրամփը՝ շեշտելով, թե կրոնի ազատությունը վտանգված է։ «Հավատացե՛ք, եթե լսում եք, որ տեղի են ունեցել կոշտ հեռախոսազրույցներ՝ մի անհանգստացեք։ Շատ երկրների մեզնից օգուտ են քաղքում, դ այլեւս չի կրկվելու», – շեշտել էԱՄՆ–ի նախագահը։ 

Ամերիկյան լրատվամիջոցները ավելի վաղ հաղոդրել էին, թե զայրացած Թրամփը Ավստրալիայի վարչապետ Մալքոլմ Թերնբուլի հետ հեռախոսազրույցի ժամանակ կախել էր լսափողը։ Բացի այդ, Associated Press–ը պնդում է, որ Մեքսիայի իր գործընկերոջ հետ հեռախոսազրույցի ընթացում Թրամփը հայտարարել էր, թե կարող է Մեքսիկա ամերիկյան զինվորականներ ուղարկել՝ «վատ hombres»–րի (իսպաներեն՝ մարդկան) հարցերը լուծելու,  եթե Մեքսիկայի զինվորականները չսկսեն գործել»։