Փոխարժեքներ
23 02 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 394.41 |
EUR | ⚊ | € 412.67 |
RUB | ⚊ | ₽ 4.4576 |
GBP | ⚊ | £ 498.77 |
GEL | ⚊ | ₾ 140.79 |
Թե ե՞րբ է լինելու աշխարհի վերջը, ամենաբարդ հարցերից մեկն է: Տեր Բաբկեն քահանա Հայրապետյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադառնալով երկու օր առաջ սպասվող «աշխարհի վերջին», ասաց, որ իրենք, ինչպես բոլորը, այս դեպքում էլ հիմք են ընդունում Ավետարանը:
Սուրբ գրքում հստակ ժամկետներ չեն նշվում, Քրիստոսն իր աշակերտներին պատասխանում է, որ, Հայր Աստծուց բացի, ոչ ոք չգիտի, թե երբ կգա այդ ժամը: Սակայն գրվում է, թե կլինեն կանխանշաններ` պատերազմներ, աղետներ եւ այլն: Իսկ երբ Քրիստոսը երկրորդ անգամ երկիր կգա, բոլորը կիմանան ու կտեսնեն նրան:
Այն, որ վերջին շրջանում այս թեման ավելի հաճախ է քննարկվում, շահարկվում, քահանան նորմալ է համարում. Քրիստոսն է ասել, որ սուտ մարգարեներ կգան ու իր անունից մարգարեություններ կանեն:
Նրա խոսքերով` այս թեման շահարկողների թվում են նաեւ աղանդավորները, որոնց համար դա մարդ գրավելու միջոց է: Սարսափեցնում են, թե շուտով կյանքը կվերջանա, հետո փորձում են «փրկության ճանապարհը» ցույց տալ:
Տեր Բաբկենը նշեց նաեւ, որ պետք չէ վախենալ Քրիստոսի երկրորդ գալստից, այնպես, ինչպես մեզ չի սարսափեցնում ծերանալու ու մեռնելու միտքը. չէ՞ որ դա ընտրյալների համար հավիտենական կյանքը ժառանգելն է: