կարևոր
349 դիտում, 26 րոպե առաջ - 2026-11-18 10:07
Քաղաքական

Եկեղեցու թեմայով ջրեցին ընդդիմադիրի մահը․ «Հրապարակ»

Եկեղեցու թեմայով ջրեցին ընդդիմադիրի մահը․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է.  ԱԺ նախկին նախագահ, ներկայում ԱԽՔ Ալեն Սիմոնյանի սիրտը ոչ մի կերպ չի կտրվում նախկին աշխատավայրից․ նորում նա, կարելի է ասել, պարապուրդի է մատնված եւ օնլայն ռեժիմով հետեւում է նախկին աշխատավայրի գործունեությանը։

Երեկ՝ այն պահին, երբ խորհրդարանում իրավիճակը լարվեց` Ռուբեն Ռուբինյանի շնորհիվ, եւ «Ուժեղ Հայաստանը» լքեց նիստերի դահլիճը, Ալեն Սիմոնյանը Ֆեյսբուքում «թեմայի մեջ» արագ գրառում արեց։ Իսկ խորհրդարանում իրավիճակը լարվեց Ալեն Սիմոնյանի նախկին օգնական, ՔՊ-ական պատգամավոր Հասմիկ Հակոբյանի ելույթի ժամանակ։ ԱԺ ամբիոնից նա Գարեգին Երկրորդի ավազանի անունը մի քանի անգամ կրկնեց` քաջ իմանալով, որ ընդդիմությունը դրան արձագանքելու է սեղաններին հարվածելով եւ դահլիճը լքելով։

Նրան սաստելու փոխարեն Ռուբեն Ռուբինյանն էլ միացավ՝ փաշինյանական հայտնի արտահայտությունները կրկնելով եւ մի շնչով մանտրա դարձած տեքստն արտասանելով` Կտրիճ Ներսիսյան, ԿԳԲ-ի գործակալի եղբայր, կուսակրոնության խախտում, կոռուպցիոներների պաշտպան, քրիստոնեական բոլոր արժեքները պղծած, ընտրակեղծիքների աջակից... պետք է հեռանա եւ այլն: Իսկ վայրկյաններ անց Ալեն Սիմոնյանը Ֆեյսբուքում ինքն իրեն ցիտեց․ «Կտրիճ Ներսիսյանն ազգային անվտանգության մեծագույն սպառնալիք է: Անվտանգության խորհրդի քարտուղար՝ Ալեն Սիմոնյան»: Պարզ է, որ տիկնիկավարը կառավարության շենքից sms-ներով հրահանգներ է իջեցնում։ Նպատակը պարզ է` ընդդիմությանը խանգարել, Արսեն Գեւորգյանի մահվան թեման լռեցնել: