|
Փոխարժեքներ
17 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.99 |
| EUR | ⚊ | € 441.32 |
| RUB | ⚊ | ₽ 4.8785 |
| GBP | ⚊ | £ 509.41 |
| GEL | ⚊ | ₾ 141.01 |
«Կոչ ենք արել յուրաքանչյուր ընդդիմադիրի պատրաստ լինի, առանց պաշտոնակռվի, սատար կանգնել, աջակցել առավելագույն ձայներ ստացած ընդդիմադիրին, որպեսզի չվիժեցնենք ընդհանուր ընդդիմության համախմբումը: Նաև պատրաստակամություն ենք հայտնել, որ որևիցե տարաձայնությունների դեպքում, եթե չի ստացվի ընդդիմադիր դաշտի համախմբումը, մենք ՝«Մայր Հայաստան» դաշինքով պատրաստ ենք դառնալ այդ լոկոմոտիվը եւ ՔՊ-ին իշխանազրկենք Գյումրիում»։ Այս մասին Գյումրիում քվեարկությունից հետո լրագրողների հետ զրույցում ասաց «Մայր Հայաստան» դաշինքի քաղաքապետի թեկնածու Կարեն Սիմոնյանը:
Հարցին, թե պատրա՞ստ են միանալ Վարդան Ղուկասյանին, եթե վերջինս ավելի շատ ձայն հավաքի, Սիմոնյանը ասաց, որ առաջինը իրենք են հայտարարել, որ չի կարելի ընդդիմադիր դաշտը պառակտել հանուն աթոռակռվի և իրենք դրան մինչեւ վերջ հետամուտ են լինելու, որպեսզի գյումրեցու քվեն «անտեր» չմնա: