|
Փոխարժեքներ
08 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 376.32 |
| EUR | ⚊ | € 439.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.7914 |
| GBP | ⚊ | £ 505.74 |
| GEL | ⚊ | ₾ 139.77 |
Թուրքիայի քրդական Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության ազատազրկված նախագահ Սելահեթթին Դեմիրթաշի գիրքը Ֆրանսիայում մրցանակի է արժանացել:
Cumhuriyet.com.tr կայքի հաղորդմամբ` ԺԴԿ նախկին նախագահ Սելահեթթին Դեմիրթաշի` 2017 թվականին հրատարակված և ֆրանսերեն թարգմանված «Սեհեր» («Լուսաբաց») գիրքն արժանացել է Մոնլյուքի «Դիմադրության և ազատության» մրցանակին: Մրցանակը շնորհվում է ամեն տարի` ի պատիվ Լիոնում նացիստական օկուպացիայի դեմ ցուցաբերված դիմադրության, և տրվում է դիմադրությանը և ազատությանը նվիրված ստեղծագործություններին:
Նշենք, որ Դեմիրթաշը ահաբեկչական կազմակերպություն հիմնելու մեղադրանքով ձերբակալվել է 2016 թ. նոյեմբերի 4-ին և հենց բանտում է գրել վերոնշյալ ստեղծագործությունը: Դեմիրթաշի կուսակցությունն է ներկայացնում նաև Թուրքիայի խորհրդարանի հայ պատգամավոր Կարո Փայլանը: