կարևոր
304 դիտում, 11 րոպե առաջ - 2026-11-14 18:01
Հասարակություն

Առաջարկվող մոդելում Եկեղեցին կարևոր դեր է ստանձնում․ Երևանից հետո Սբ․ Էջմիածինը երկրորդ տեղում է․ Տեր Արարատ քահանա Պողոսյան

Հայկականությունը դիտարկել ոչ միայն Հայաստանի աշխարհագրական սահմանների, այլև համաշխարհային ցանցի շրջանակում։ Այս գաղափարի  շուրջ է կառուցված «Հայկական քաղաքակրթության տարածաժամանակային և ցանցային մոդելավորման հիմքերը. Հայկական քաղաքակրթական պետության ցանցային մատրիցան» գիտական մենագրությունը, որի պաշտոնական շնորհանդեսն էր այսօր։ Առաջարկված նոր մոդելի առանցքում ոչ միայն Հայաստանի Հանրապետությունն է, այլև ամբողջ աշխարհում սփռված հայկականությունը։

Մոդելի համաձայն՝ Հայաստանը պետք է դառնա համակարգի ինստիտուցիոնալ միջուկը, Սփյուռքը՝ դրա ռազմավարական ցանցային ռեսուրսը, իսկ Հայ Առաքելական Եկեղեցին՝ որպես քաղաքակրթական և հոգևոր կապի հիմնասյուն։

Միջոցառմանը ներկա էր նաև Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Վաչե և Թամար Մանուկյան» Մատենադարանի և Հրատարակչական բաժնի տնօրեն Տեր Արարատ քահանա Պողոսյանը։ Թե իրականում ինչ կարևոր դերակատարություն է վերապահված հիշյալ մոդելի մեջ Մայր Եկեղեցուն, մանրամասները՝ տեսանյութում ։