կարևոր
250 դիտում, 13 րոպե առաջ - 2026-11-08 14:52
Հասարակություն Քաղաքական

Այս զիջումների շղթան պետք է կանգնեցնել, քանի դեռ ուշ չէ․ Անուշ Միրզոյան

Այս զիջումների շղթան պետք է կանգնեցնել, քանի դեռ ուշ չէ․ Անուշ Միրզոյան

«Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Անուշ Միրզոյանը գրում է․

«Սիրելի սյունեցիներ, ժողովուրդ ջան, ուզում եմ՝ անտարբեր չմնանք։ Սա որևէ քաղաքական ուժի հարցը չէ, սա բոլորիս հարցն է։

Ալիևը Փաշինյանի միջոցով ցանկանում է փոխել Հայաստանի Սահմանադրությունը։ Մենք իրավունք չունենք թույլ տալու, որ Հայաստանի ապագայի վերաբերյալ որոշումները թելադրվեն օտար մայրաքաղաքից։

Այս զիջումների շղթան պետք է կանգնեցնել, քանի դեռ ուշ չէ։ Պետք է համախմբվել ազգային ուժերի շուրջ՝ հանուն Հայաստանի ինքնիշխանության, պետականության և ապագայի։

Հայաստանը մեր երկիրն է, և մենք իրավունք չունենք նրան մենակ թողնելու։

Կսպասեմ ձեր արձագանքներին»։