Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Փետրվարի 10-ից սկսած` ՀՀ քաղաքացիները կարող են փոստի միջոցով` պատվիրված նամակով, դիմել պետական գերատեսչություններ, արտասահմանում գործող ՀՀ հյուպատոսություններ եւ ստանալ իրենց անհրաժեշտ փաստաթղթերը: Այս նախաձեռնությունը հիմնականում ուղղված է հյուպատոսական ծառայություններից օգտվելը հեշտացնելուն:
«Եթե այդ քաղաքացին բնակվում է մեծ տարածքներ ունեցող երկրներում` ՌԴ-ում, ԱՄՆ-ում, բնակվում է մի այնպիսի քաղաքում, որը հեռու է գտնվում այն քաղաքից, որտեղ գտնվում է ՀՀ հյուպատոսությունը, ՌԴ մասով, օրինակ, Վլադիվոստոկում, այն դեպքում, երբ հյուպատոսությունը Մոսկվայում է, այդ ծառայություններից փոստով օգտվելու հնարավորություն ստեղծելու առաջարկություններ ենք ստացել: Տարատեսակ տեղեկանքներ` քաղաքացիական ակտերի գրասենյակից եւ այլն, ստանալու համար մարդիկ պետք է բավականին երկար ճանապարհ անցնեին: Այսուհետեւ գործարկվում է մի հնարավորություն, որով մարդիկ պարզապես փոստով կարող են դիմել հյուպատոսություններ եւ փոստով ստանալ այդ տեղեկանքները` պատվիրված նամակներով»,- նշեց այս նորարարությունն այսօր լրագրողներին ներկայացնող` կառավարության աշխատակազմի ղեկավար, նախարար Դավիթ Սարգսյանը:
Այս եղանակով փետրվարի 10-ից հնարավոր է ստանալ տեղեկանք ընտանեկան կարգավիճակի վերաբերյալ, հյուպատոսական վավերացում ստացած պաշտոնական փաստաթղթեր, տեղեկանք դատվածության եւ հետախուզման առկայության մասին, ՀՀ վերադարձի վկայական (ովքեր կորցրել են անձնագիրը կամ ճամփորդական փաստաթուղթը, կամ այն ժամկետանց է, կամ օգտագործման համար դարձել է ոչ պիտանի), կադաստրից տեղեկություններ: